Միրզոյանը հանդիպում է ունեցել Բոսնիա և Հերցեգովինայի ԱԳ նախարարի հետ

Հունիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բոսնիա և Հերցեգովինայի ԱԳ նախարար Էլմեդին Կոնակովիչի հետ։

Քննարկվել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր։

Երկու երկրների ԱԳ նախարարներն անդրադարձել են քաղաքական երկխոսության ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին՝ ընդգծելով դրանց լավագույնս իրացման պատրաստակամությունը։

Մտքեր են փոխանակվել Եվրոպական միության հետ համագործակցության խորացման հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը զրուցակցին տեղեկացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի մշակման հարցում ՀՀ առաջնահերթությունների, ՀՀ-ում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեության, ինչպես նաև ՀՀ դիմակայունության ամրապնդման ուղղությամբ գործընկերների հետ համատեղ քայլերի մասին։

Արարատ Միրզոյանն ընդգծել է. «ՀՀ-ն ընթանում է ժողովրդավարական զարգացման ուղիով, մենք ցանկանում ենք ունենալ առաջատար տեխնոլոգիներով զարգացող տնտեսություն, ինչպես նաև ներգրավվել տարածաշրջանային փոխկապակցվածության ավելացմանն ուղղված ծրագրերում։ Այս նպատակները մեզ ավելի են մոտեցնում ԵՄ-ին և ավելացնում նաև Բալկանյան երկրների հետ համագործակցության հնարավորությունները։»

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և դրա կյանքի կոչման պարագայում ընձեռնվելիք առավելությունները թե’ տնտեսության, թե’ տարածաշրջանային կայունության համար։ Վերջինիս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում առկա մարտահրավերները, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կքնման կարևորությունը։

Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Թիվ 1

Recent Posts

Մարտիրոս Սարյան փողոցի գլխավոր աստիճանների վրա կարտացոլվի «Հայաստան» նկարը

Սարյանական ոգին և գունապնակն այսուհետ կլինի Երևանի սրտում: Մարտիրոս Սարյանի անվան փողոցի գլխավոր աստիճանների վրա…

6 mins ago

Վաշինգտոնը խրախուսում է Իսրայելին՝ ընդլայնելու ռազմական գործողությունների գոտին. Լավրով

Միացյալ Նահանգները չի դատապարտել Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա, Վաշինգտոնը փաստացի խրախուսում է իր մերձավորարևելյան դաշնակցին…

17 mins ago

Բայդենը կարծում է, որ Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ պատերազմ չի լինի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի կարծում, որ Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ պատերազմ կլինի։ Միևնույն ժամանակ նա…

29 mins ago

Արևմուտքը ձգտում է Հայաստանին դուրս հանել ՀԱՊԿ-ից. Բորտնիկով

Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, թե Արևմուտքը «սպառազինությունների արտոնյալ մատակարարումների և անվտանգության երաշխիքների…

39 mins ago

Ֆրանսիան ԵՄ-ում ցամաքային զորքերի հրամանատարական կենտրոն է ստեղծում

Ֆրանսիան ԵՄ-ում ցամաքային զորքերի հրամանատարական կենտրոն է ստեղծում ենթադրյալ ռուսական սպառնալիքի ֆոնին, գրում է Le…

50 mins ago

Դավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափը 1.5 մլն դրամ է

Դավթաշեն վարչական շրջանում բարդի տեսակի 45 ծառի ապօրինի հատման դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում…

58 mins ago