Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

Հանրապետության տարածքում հունիսի 30-ին, հուլիսի 1-3-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ։ Հուլիսի 1-2-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ։

Հուլիսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ից հուլիս 1-2-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում և Տավուշում՝ 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում հունիսի 30-ին, հուլիսի 1-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 1-2-ին՝ ինտենսիվ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 18-23մ/վ, երեկոյան ժամերին՝ 14-17մ/վ արագությամբ։ Հուլիսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Թիվ 1

Recent Posts

Իսրայելը հայտարարել է «Հըզբոլլահի» հրամանատարներից մեկի ոչնչացման մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Բեյրութում ոչնչացրել է «Հըզբոլլահ» շարժման կապի ստորաբաժանման հրամանատար Մոհամմադ…

13 seconds ago

Գյումրիում դանակահարել են 3 հոգու

Հոկտեմբերի 3-ին, երեկոյան ժամը 7-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «պարանոցի կտրած-ծակած…

16 mins ago

Արգիշտի Քյարամյանը շնորհավորել է Վիգեն Մեսրոպյանին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Վիգեն Մեսրոպյանը ստանձնել է «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն»…

21 mins ago

ԵՄ-ն դադարեցրել է Վրաստանի հետ բարձր մակարդակի շփումները

Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Գերչինսկին լրագրողներին հայտնել է «Վրացական երազանքի» կազմած կառավարության հետ հանդիպումները դադարեցնելու՝…

38 mins ago

Տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվել է 60.000 քաղաքացի

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ արդեն 6 ամիս է, ինչ Roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու…

53 mins ago

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում իր ուժերի թվաքանակը հասցրել է 43 000-ի. AP

ԱՄՆ-ն մեծացրել է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում՝ ևս մի քանի հազար զինվորների ուղարկելով այնտեղ։…

1 hour ago