Փաշինյանն ընդունել է Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է տիկին Փաուերի այցը և ընդգծել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակում տարբեր ոլորտներում համագործակցության կարևորությունը:

Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, որոնք միտված են ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը: Վարչապետը նշել է, որ ՀՀ Կառավարությունը հաստատակամորեն շարունակելու է հետևողական քայլերը բարեփոխումների ուղղությամբ:

Սամանթա Փաուերը նշել է, որ ԱՄՆ վարչակազմը կարևորում է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ և պատրաստ է հետևողականորեն աջակցություն ցուցաբերելու ՀՀ Կառավարության ծրագրերին` ի նպաստ ժողովրդավարության ամրապնդման, զարգացման, ինչպես նաև Հայաստանի դիմակայունության բարձրացման ուղղությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից մեր երկրում իրականացվող ծրագրերին, մտքեր փոխանակել համատեղ նոր ծրագրերի հեռանկարների շուրջ:

Կարևորվել է Հայաստանի Կառավարության բարեփոխումների օրակարգի և ինստիտուցիոնալ կարողությունների, այդ թվում՝ ռազմավարական հաղորդակցության զարգացման ուղղությամբ իրականացված համատեղ աշխատանքը, փոխգործակցության առավել ընդլայնումը և խթանումը:

Նշվել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն 5 մլն դոլար նոր ֆինանսավորում է տրամադրելու՝ աջակցելու «Ամազոն վեբ սերվիսի» և Կառավարության համագործակցությանը՝ Հայաստանում ամպային ենթակառուցվածքների ներդրման ու կարողությունների զարգացման նպատակով:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ ՀՀ Կառավարության քայլերին, այդ թվում՝ բնակարանային ապահովման ծրագրին:

Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության շարունակական աջակցության կարևորությունը և ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, ինչպես նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին վերաբերող հարցերի:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ում Գվատեմալայի դեսպանը հյուրընկալվել է խորհրդարանում

Հայաստանը կարևորում է Հարավային Ամերիկայի երկրների հետ հարաբերությունների զարգացումը: Դրա վառ ապացույցն են վերջին տարիներին…

6 mins ago

Կարևոր շարժառիթ է, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է BRICS-ի գագաթնաժողովին իր մասնակցությանը՝ նշելով, որ այն կարևոր է…

13 mins ago

Զինված հարձակում Անկարայում

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան X-ի իր էջում գրել է՝ ահաբեկչական հարձակում է եղել…

18 mins ago

Սիմոնյանը և Մատվիենկոն հեռախոսազրույց են ունեցել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի…

20 mins ago

Lonely Planet-ը ՀՀ-ն ճանաչել է 2025 թվականի լավագույն 10 զբոսաշրջային ուղղությունների մեջ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գրել է. «Աշխարհի առաջատար զբոսաշրջային ԶԼՄ-ներից մեկը՝ Lonely Planet-ը, Հայաստանը…

24 mins ago

Պուտինն ու Փեզեշքիանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը սկսվել է։ Հանդիպման արարողակարգային մասում…

35 mins ago