ԱՄՆ-ը ևս 2.4 մլն դոլար կտրամադրի ՀՀ-ին

ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը հայտնել է Հայաստանին տրամադրվելիք ևս 2.4 մլն դոլարի ֆինանսավորման մասին։

«Այն կօգնի ամրապանդելու իրավական դաշտը, որպեսզի տեխնոլոգիաներն այնպես զարգանան, որ պաշտպանված լինեն քաղաքացիների անձնական տվյալները, և որպեսզի երաշխավորված լինեն քաղաքացիների, մարդու իրավունքները»,– ասել է նա՝ անդրադառնալով ՀՀ-ում տեխնոլոգիական նորարարությունների խթանման և կիբեռանվտանգության ապահովման ոլորտներում ԱՄՆ-ՀՀ գործընկերությանը: 

Նա նաև ասել է. «Այսօր ես հայտարարում եմ կարևորագույն մի գործընկերության մասին, որի նպատակն է օգնել Հայաստանի պարենային անվտանգությանը։ Մենք աշխատում ենք ամերիկյանի մի ընկերության հետ, որի ղեկավարը սփյուռքահայ է։ Ընկերությունը կաջակցի գյուղատնտեսության ոլորտում հետազոտության մշակումներին, որպեսզի սննդի ներքին արտադրությունը խթանվի։

Ըստ Փաուերի՝ «ԱՄՆ-ն պատրաստ է Հայաստանի կողքին կանգնել, ԱՄՆ-ն պատրաստ է հայերի կողքին կանգնել։ Մենք պատրաստ ենք կողքին կանգնել հանուն այն ապագայի, որն այսօր կառուցում է հայ ժողովուրդը»։

Թիվ 1

Recent Posts

Ամբողջ տարածաշրջանը կշահի հաղորդակցությունների ապաշրջափակումից

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին:…

50 seconds ago

BRICS-ի գագաթնաժողովում ընդունվել է ամփոփիչ հռչակագիր

BRICS-ի պետությունների գագաթնաժողովը, որը մեկնարկել է Կազանում հոկտեմբերի 22-ին, կտևի մինչև հոկտեմբերի 24-ը։ Միջոցառմանը ներկա…

4 mins ago

ՀՀ-ում Գվատեմալայի դեսպանը հյուրընկալվել է խորհրդարանում

Հայաստանը կարևորում է Հարավային Ամերիկայի երկրների հետ հարաբերությունների զարգացումը: Դրա վառ ապացույցն են վերջին տարիներին…

17 mins ago

Կարևոր շարժառիթ է, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է BRICS-ի գագաթնաժողովին իր մասնակցությանը՝ նշելով, որ այն կարևոր է…

25 mins ago

Զինված հարձակում Անկարայում

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան X-ի իր էջում գրել է՝ ահաբեկչական հարձակում է եղել…

29 mins ago

Սիմոնյանը և Մատվիենկոն հեռախոսազրույց են ունեցել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի…

32 mins ago