Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում ՀՀ քրեակատարողական օրենսգրքում

Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեակատարողական օրենսգրքում սահմանել լիազորող նորմ, որը հնարավորություն կտա Արդարադատության նախարարի հրամանով առավել մանրամասն կարգավորել դատապարտյալների ռիսկերի եւ կարիքների գնահատման կարգը: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` հուլիսի 10-ի արտահերթ նիստում:

Զեկուցողի խոսքով քրեական արդարադատության եւ քրեակատարողական համակարգի բարեփոխումների ոլորտում առանցքային նշանակություն ունի ազատազրկված անձանց ռիսկերի ու կարիքների գնահատման արդյունավետ իրականացումը, որը հիմք է վերասոցիալականացման անհատական ծրագրի մշակման եւ իրականացման համար:

«Քրեակատարողական օրենսգիրքը սահմանում է, որ վերասոցիալականացման եւ դրական վարքագծի ձեւավորման աշխատանքները սկսվում են պատժի կատարման առաջին օրվանից: Այդ աշխատանքների բովանդակությունը բխում է դատապարտյալի անձնային ու վարքային փոփոխություններից եւ հիմնվում է նրա ռիսկերի եւ կարիքների գնահատման արդյունքների վրա»,- ընդգծել է փոխնախարարը:

Հաջորդ կարգավորմամբ նախատեսվում է հիվանդանոցային պայմաններում երկարատեւ բժշկական օգնության, սպասարկման եւ խնամքի կարիք ունեցող դատապարտյալներին տեղափոխել բուժական քրեակատարողական հիմնարկ:

Բուժական քրեակատարողական հիմնարկում դատապարտյալը պահվելու է միջին անվտանգային գոտու խիստ միջոցների համար նախատեսված պայմաններում (այն է` խցային):

Լեւոն Բալյանը նշել է, որ բուժական քրեակատարողական հիմնարկում դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունները սահմանվելու են քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով:

«Քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության եւ սպասարկման պատշաճ կազմակերպման համար նպատակահարմար ենք համարում Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ունենալ առանձին քրեակատարողական հիմնարկ, որտեղ պատիժ կկրեն հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության եւ սպասարկման կարիք ունեցող ազատազրկված անձինք»,- մանրամասնել է Կառավարության ներկայացուցիչը եւ հավելել, որ առաջարկվող կարգավորումներով դատապարտյալը պահվելու է իր համար նախատեսված մեկուսացված խցում:

Զեկուցողի տեղեկացմամբ բուժական քրեակատարողական հիմնարկում պահվելու են այն դատապարտյալները, որոնց առողջական վիճակից ելնելով` բժշկական օգնությունը հնարավոր չէ ցուցաբերել քրեակատարողական հիմնարկների բժշկական ստորաբաժանումներում:

Քրեակատարողական ծառայությունն ապահովելու է բուժական քրեակատարողական հիմնարկում պատիժների կատարման կարգն ու պայմանները, իսկ դատապարտյալների բժշկական օգնությունը եւ սպասարկումն իրականացնելու է «Առողջապահության նախարարության քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը:

Փոխնախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են նախաձեռնությամբ առաջարկվող փոփոխություններին:

Ողջունելով նախաձեռնության գաղափարը` հարակից զեկուցող, պատգամավոր Արփինե Դավոյանը կարծիք է հայտնել, որ այն պետք է քննարկվեր Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ:

Պատգամավորն անընդունելի է համարել նման կարեւոր փոփոխություններ նախատեսող օրինագծի` արտահերթ նիստի ձեւաչափով քննարկումը:

Զեկուցողի խոսքով լինում են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները կարճ ժամանակում հնարավոր չէ ստանալ:

Առաջին ընթերցմամբ քննարկված ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն նախատեսող օրինագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

Թիվ 1

Recent Posts

Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. Գիյոմ Կասբարյան

Ֆրանսիայի պետական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման նախարար Գիյոմ Կասբարյանին ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցրել…

19 mins ago

Կազանում հանդիպել են Էրդողանն ու Պուտինը

Կազանում տեղի են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։…

23 mins ago

Հունվարին Բելառուսում տեղի կունենան նախագահական ընտրություններ

Բելառուսում հաջորդ նախագահական ընտրությունները կկայանան 2025թ. հունվարի 26-ին: Նման որոշում է կայացրել Բելառուսի խորհրդարանի ստորին…

36 mins ago

Կազանը Ռուսաստանի «ներքին Թուրքիայի» մայրաքաղաքն է

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 23-ին մեկնել է Կազան, որտեղ երկրորդ օրն է՝ ընթանում…

50 mins ago

Եգիպտոսի դեսպանի հետ նախանշվել են համագործակցության շրջանակները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական…

1 hour ago

Բաքվում դաժանաբար սպանվել են Իոսիֆ եւ Լյուդմիլա Տկաչ ամուսինները

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է հոկտեմբերի 22-ին Բաքվի Նասիմիի շրջանում կատարված դաժան սպանության մասին:…

1 hour ago