Լրահոս 24/7
11.07.2024

«Քաղաքացիների դիմումներն ահռելի տեղեկատվություն են պարունակում երկրում տեղի ունեցողի մասին»․ վարչապետ

«Քաղաքացիների դիմումներն ահռելի տեղեկատվություն են պարունակում երկրում տեղի ունեցողի մասին»․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել է Վարչապետի աշխատակազմի 2023թ. գործունեության հաշվետվությունը: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու տարում, ըստ աշխատակազմի ստորաբաժանումների, իրականացված ոլորտային միջոցառումների մասին: 

Մասնավորապես՝ ներկայացվել է տեղեկատվություն ստորաբաժանումների կողմից ստացված նախագծերի, կազմված եզրակացությունների, ներկայացված և ընդունված դիտարկումների, ստացված և ուղարկված գրությունների, տրված հանձնարարականների կատարման ընթացքի նկատմամբ հսկողության, նախարարական կոմիտեներում քննարկված հարցերի և ընդունված որոշումների, կառավարության որոշումների նախագծերի վերաբերյալ: Մանրամասներ են ներկայացվել գրավոր քվեարկության գործընթացի թվայնացման, կադրային համալրվածության, փաստաթղթաշրջանառության վերաբերյալ:

Վարչապետին զեկուցվել է նաև դիմումների քննության գործընթացի վերաբերյալ, նշվել է, որ մշակվել և պետական կառավարման համակարգի մարմիններին է տրամադրվել ամենամսյա կտրվածքով քաղաքացիներից ստացված դիմումների թվաքանակի, դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ ներկայացվող տեղեկատվության նոր ձևաչափ: Ընդգծվել է, որ նոր ձևաչափով վիճակագրական տվյալները ստացվում և ամփոփվում են ամենամսյա պարբերականությամբ:

Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել նաև իրականացման ենթակա ծրագրերը, որոնք են քաղաքացիներից ստացված դիմումների քննարկման և դրանց արդյունքների մասին տեղեկատվություն պարունակող հաշվետվությունների և վիճակագրական տվյալների արտաբերման հնարավորության ստեղծում, գործարկում, վերադաս պետական մարմնում «Թեժ գիծ» գործառույթի պարտադիր առկայության ապահովում, «citizen-feedback» համակարգի գործարկումը, քաղաքացիներից ստացված դիմումների քննարկումն ու բավարարումը:

Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներից հետաքրքրվել է՝ արդյոք առկա՞ է վիճակագրություն, թե դիմումներում բարձրացված հարցերի որ մասն է լուծվում, կամ դիմող անձանցից քանի տոկոսն է գոհ լինում իր դիմումի արդյունքից: «2023 թվականին 9615 մարդ դիմեց, դա նշանակում է՝ 9615 հարց կա, դրանցից քանի՞սն է լուծվել և քանիսը մնացել առանց լուծման»,- հարցրել է վարչապետը:

Ի պատասխան զեկուցվել է, որ վիճակագրությունը ստացվում է մի քանի աղբյուրի միջոցով, տվյալ դեպքում այլ գերատեսչություններից: «Հարց լուծողը, որպես այդպիսին, վարչապետի աշխատակազմը չէ, որոշումը կայացվում է կոնկրետ իրավասու պետական մարմնում: Մենք դրա վերաբերյալ ստացած բողոքը կամ վերահասցեագրում, կամ պարզաբանում ենք ստանում՝ փորձելով հասկանալ նաև մյուս կողմի տեսակետը: Մեր վերահասցեագրած դիմումների նկատմամբ հսկողություն սահմանելով՝ հետո վիճակագրություն ենք ստանում, թե քանի տոկոսն ինչ ելքով է ավարտվել ու դրանով իսկ հասկանում, թե վերահասցեագրած դիմումներից քանիսը լուծվեց կամ չլուծվեց»,- նշել է վարչապետի աշխատակազմի Դիմումների քննարկման, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման վարչության պետ Համլետ Նազարյանը՝ ավելացնելով, որ ստացված դիմումների մեծ մասը բավարարվել է:

Լրահոս
Մոսկվան ուղիղ սրում է խաղը. Տիգրան Աբրահամյան
11:28
Մոսկվան ուղիղ սրում է խաղը. Տիգրան Աբրահամյան
Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա
11:21
Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա
ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանը հնարավոր չէր․ Զախարովա
11:05
ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանը հնարավոր չէր․ Զախարովա
Ֆասթ Բանկն ընդլայնում է իրմիջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան
10:37
Ֆասթ Բանկն ընդլայնում է իրմիջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը
19:40
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը
Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին
17:02
Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին
Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
16:42
Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք.  Արտակ Զաքարյան
16:22
Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք. Արտակ Զաքարյան
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
16:10
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
15:52
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
15:38
Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
15:03
Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
14:48
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
14:28
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
14:14
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները