Լրահոս 24/7
12.07.2024

Անահիտ Մանասյանն այց է իրականացրել ՆԳՆ «Հատուկ Կացարան»

Անահիտ Մանասյանն այց է իրականացրել ՆԳՆ «Հատուկ Կացարան»

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հուլիսի 10-ին այց է իրականացրել Ներքին գործերի նախարարության «Հատուկ Կացարան» ՊՈԱԿ։Այցի ընթացքում ուսումնասիրվել են Կացարանում տրամադրվող կենսաապահովման պայմանների համապատասխանությունը միջազգային և ներպետական օրենսդրության չափորոշիչներին, սանիտարահիգիենիկ վիճակը, սննդի, սպիտակեղենի, անձնական հիգիենայի պարագաների, հագուստի և կոշիկի տրամադրման հետ կապված հարցերը։

Տեղի են ունեցել առանձնազրույցներ կացարանում բնակվող ապաստան հայցողների, այդ թվում՝ երեխաների, ինչպես նաև Կացարանի աշխատակիցների հետ:

Այցի ընթացքում արձանագրվել են խնդիրներ, որոնք, ի թիվս այլնի, վերաբերում են ընդհանուր օգտագործման տարածքների, այդ թվում՝ խոհանոցի և սանհանգույցների սանիտարահիգենիկ վիճակին: Կացարանի շենքային պայմանները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար։

կրթության իրավունքի, առանց ուղեկցողի և ընտանիքից անջատված երեխաներին տրամադրվող աջակցության և խնամքի պատշաճ ապահովման հետ կապված համակարգային խնդիրներ, որոնց լուծման համար պետությունը պետք է ներդնի գործուն կառուցակարգեր:

Չնայած իրավասու մարմնի կողմից ձեռնարկվող քայլերին, խիստ մտահոգիչ է, որ դեռևս շարունակվում են չլուծված մնալ հարևան մասնաշենքերից կոյուղաջրի արտահոսքի հետևանքով առաջացած խնդիրները, որի առնչությամբ Պաշտպանը անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու պահանջով դիմել է համապատասխան մարմնին։

Արձանագրվել է, որ Կացարանում արաբերեն լեզվի մասնագետ չկա, այնպիսի պայմաններում, երբ Կացարանում բնակվող ապաստան հայցողների մեծամասնությունը արաբախոս է։

Կացարանի տնօրինությունը բարձրացրել է նաև Կացարանի անվտանգության ապահովման հետ կապված հարցը՝ նշելով մասնագիտացված ծառայության ներդրման անհրաժեշտությունը։

Առանձնազրույցների ընթացքում Կացարանում բնակվող անձանց պարզաբանվել են Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքը և Պաշտպանի լիազորությունները, մանրամասն քննարկվել են անձանց կողմից բարձրացված հարցերը:

Անահիտ Մանասյանն այցելել է նաև «Հանրակացարաններ» ՊՈԱԿ։

Շրջայց է իրականացվել տարածքով, ուսումնասիրվել են բնակիչների կենցաղային պայմանները, նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ։ ՊՈԱԿ-ի բնակիչների կողմից բարձրացված բոլոր խնդիրները հաշվառվել են։

Այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու պահանջով և առաջարկություններով գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։

Լրահոս
Մոսկվան ուղիղ սրում է խաղը. Տիգրան Աբրահամյան
11:28
Մոսկվան ուղիղ սրում է խաղը. Տիգրան Աբրահամյան
Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա
11:21
Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա
ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանը հնարավոր չէր․ Զախարովա
11:05
ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանը հնարավոր չէր․ Զախարովա
Ֆասթ Բանկն ընդլայնում է իրմիջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան
10:37
Ֆասթ Բանկն ընդլայնում է իրմիջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը
19:40
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը
Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին
17:02
Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին
Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
16:42
Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք.  Արտակ Զաքարյան
16:22
Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք. Արտակ Զաքարյան
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
16:10
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
15:52
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
15:38
Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
15:03
Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
14:48
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
14:28
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
14:14
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները