ՀՀ ՆԳ նախարարը Սյունիքի մարզում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն

Հուլիսի 11-ին Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմի հետ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։

Մասնակցում էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը, Ոստիկանության պետի տեղակալ-պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը, Սյունիքի մարզային վարչության պետ Վարդան Մկրտչյանը։

Քննարկվել են տարբեր հանցատեսակների դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների վերաբերյալ հարցեր: Հատկանշվել են, մասնավորապես, թմրամիջոցների դեմ պայքարի, ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ իրականացվող հետևողական միջոցառումները։

Անդրադարձ է կատարվել Ոստիկանության բարեփոխումներին, մասնավորապես՝ նոր Քրեական ոստիկանության ու Համայնքային ոստիկանության ձևավորմանն ու կադրային համալրմանը։

ՆԳ Նախարարը հորդորել է ակտիվացնել մասնակցությունն ատեստավորմանը, ինչը սոցիալական երաշխիքները բարձրացնելու հնարավորություն է։

Քննարկվել են նաև Սյունիքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների աշխատանքի արդյունքները: Վեր են հանվել բացթողումներն ու նախանշվել թերացումների վերացման ուղղությամբ լուծումներ։

Նույն օրը ՆԳ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել նաև Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի ծառայողների հետ։ Կարևորվել է ճանապարհատրանսպորտային պատահարների կանխմանն ուղղված շարունակական միջոցառումների անցկացումը։

Անդրադարձ է կատարվել պարեկների բարեվարքությանը. ընդգծվել է քաղաքացիների հետ գրագետ հաղորդակցության ու բարեկիրթ կեցվածքի կարևորությունը։ Քննարկվել են նաև ծառայությանն առնչվող այլ հարցեր։

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ու նախարարության ղեկավար կազմն այցելել են նաև Սյունիքի մարզային փրկարարական վարչություն։

ՆԳ նախարարը շրջել է փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնում, ծանոթացել շենքային պայմաններին ու տեխնիկական հնարավորություններին։

Փրկարարական վարչությունում խորհրդակցության ժամանակ քննարկվել են ատեստավորման փուլերի, այդ թվում՝ սոցիալական երաշխիքների բարելավման վերաբերյալ հարցեր։

Քննարկվել են նաև անտառներում հրդեհների կանխարգելման ու արագ արձագանքման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների հարցեր։

Թիվ 1

Recent Posts

Այդքան երիտասարդ տարիքում էլ ով ունի կուրծքն այդքան մեդալներով ծածկելու հնարավորություն. Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրել է. «ՀՀ կառավարությունը պետք է օրենսդրական նախաձեռնությամբ և հաստատի գեներալիսիմուս բարձրագույն…

12 hours ago

Թունավոր փրփուրը ծածկել է Նյու Դելիի Յամունա գետը

Հնդկաստանում սուրբ համարվող Յամունա գետը Նյու Դելիով հոսելիս ծածկվել է սպիտակ փրփուրի հաստ շերտով։ Ինչպես…

12 hours ago

«ՀՀ վարչապետի գավաթ»․ Փաշինյանը ներկա է գտնվել պարգևատրման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Էջմիածնում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի…

13 hours ago

Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում…

13 hours ago

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ասել է, թե երբ Ուկրաինան կստանա Mirage 2000 ինքնաթիռ

Առաջին Mirage 2000 ինքնաթիռը Կիև կմատակարարվի 2025 թվականի սկզբին, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար…

14 hours ago

«Նախատեսվում է ստեղծել զբոսաշրջային 7 կլաստեր»․ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 19-ին այցելել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք, որտեղ…

14 hours ago