Սարխանի թեմային ես ժամանակին անդրադարձել եմ, ասելիք այլևս չունեմ. Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է.

«Սարխանի թեմային ես ժամանակին անդրադարձել եմ, ասելիք այլևս չունեմ:

Սիրելի գործընկերներ, երբ Սարգիս Գալստյանը հոկտեմբերի սկզբին Ստեփանակերտից, իր խոսքերով՝ Խանքյանդիից, զանգահարում էր բռնի տեղահանված և Երևանում հաստատված իր բարեկամներին, ասելով, որ՝

ա/ ինքը նշանակվել է Խանքյանդիի (իր ձայնային հաղորդագրություններում պարոն Գալստյանը հենց Խանքյանդի է ասում) պարետի պաշտոնակատար,

բ/ իր բարեկամներին և ծանոթներին հորդորում էր վերադառնալ Ղարաբաղ,

գ/ որ Ղարաբաղում հանգիստ է ու շատ լավ,և երբ ես այդ ձայնագրությունների (որ իր բարեկամներն ու ծանոթներն էին փոխանցում), ԲԱՑԱՌԱՊԵՍ այդ ձայնագրությունների հիմքով նյութ պատրաստեցի, ռոբա-սերժա-հայրենասիրական ուժերն ու նրանց քարոզչամեքենան մի այլանդակ արշավ սկսեցին նվաստիս դեմ:

Հիմա այդ մարդիկ ցույցի դուրս չե՞ն գալիս՝ ի պաշտպանություն նրա, վերջապես ե՞րբ են ինձ դատի տալու, որ ես էլ դատարանում ավելի աղմկահարույց բաներ ասեմ, որ օրինակ.

ա/ ո՞վ է Սարխանի հայ պապան, որ այսօր թատերական ու հայրենասիրական պիեսներ է խաղում Երևանում,

բ/ ո՞վ է Սարխանի ավելի բարձր պապան, որ գիտենք թե որտեղ է,

գ/ թե ինչպես են Սարխանի ախպերները իրենց բնակարանները 2023 թվականին վաճառում Արցախի պետությանը, երբ 120 հազար արցախցի մեր հայրենակիցներ սովի ու ֆիզիկական սպառնալիքին եզրին էին…

Ես հայհոյող մարդ չեմ, բայց այսօր կասեմ՝ ԳԵՏԻՆԸ ՄՏՆԵՔ:

Սարխանի թեմայով, խնդրում եմ ինձ չզանգել՝ հարցազրույցի կամ մեկնաբանության համար, ես հիմա հանդից հող եմ բերում, որ այգիս կարգի բերեմ:Մի հարց, սակայն, առաջարկում եմ, որ իմ կոլեգաները՝ լրագրողները, անպայման ուղղեն Շահրամանյանին՝

ա/ սեպտեմբերի 27-ի հրամանագրով ինչո՞ւ էիր Սարգիս Գալստյանին նշանակում Արցախի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, երբ դրանից օրեր առաջ ստորագրել էիր ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր,

բ/ Սարգիս Գալստյանի նշանակումը ևս պարտադրված էր Բաքվից…

Եվ, ամենակարևորը. քանի դեռ Սարգիս Գալստյանը դատարանով չի ճանաչվել մեղավոր, նա անմեղ է:

Ես, երբ առաջին անգամ գրեցի այդ մարդու մասին, գրեցի ԲԱՑԱՌԱՊԵՍ իր ձայնային հաղորդագրությունների հիմքով: Ես այդ մարդուն երբեք չեմ հանդիպել, անունը չեմ լսել, բացի մի դրվագով, երբ ժամանակին խոսվում էր, թե իբր Շուշի պլազա հյուրանոցում ադրբեջանցի է աշխատել»։

Թիվ 1

Recent Posts

Այդքան երիտասարդ տարիքում էլ ով ունի կուրծքն այդքան մեդալներով ծածկելու հնարավորություն. Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրել է. «ՀՀ կառավարությունը պետք է օրենսդրական նախաձեռնությամբ և հաստատի գեներալիսիմուս բարձրագույն…

8 hours ago

Թունավոր փրփուրը ծածկել է Նյու Դելիի Յամունա գետը

Հնդկաստանում սուրբ համարվող Յամունա գետը Նյու Դելիով հոսելիս ծածկվել է սպիտակ փրփուրի հաստ շերտով։ Ինչպես…

8 hours ago

«ՀՀ վարչապետի գավաթ»․ Փաշինյանը ներկա է գտնվել պարգևատրման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Էջմիածնում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի…

8 hours ago

Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում…

9 hours ago

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ասել է, թե երբ Ուկրաինան կստանա Mirage 2000 ինքնաթիռ

Առաջին Mirage 2000 ինքնաթիռը Կիև կմատակարարվի 2025 թվականի սկզբին, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար…

10 hours ago

«Նախատեսվում է ստեղծել զբոսաշրջային 7 կլաստեր»․ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 19-ին այցելել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք, որտեղ…

10 hours ago