Հայաստանը տարածքային հավակնություններ չունի և պատրաստ է շարունակել սահմանազատման գործընթացը. Ռուբինյանը՝ ԲՐԻԿՍ-ի համագումարում

Երևանը պատրաստ է շարունակել Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը և հնարավորինս սեղմ ժամկետներում խաղաղության պայմանագիր կնքել։ Այս մասին ԲՐԻԿՍ-ի X-րդ խորհրդարանական ֆորումում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, գրում է senatinform.ru-ն:

Նա նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանային գծի շուրջ 12 կիլոմետրն արդեն սահմանազատվել է, և երկու կողմի սահմանապահ ծառայությունները տեղակայված են սահմանի համապատասխան հատվածներում։

«Հայաստանը հավակնություններ չունի իր միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս և պատրաստ է կառուցողական և ինտենսիվ աշխատանքի՝ սահմանազատման գործընթացը շարունակելու և խաղաղության պայմանագիրը հնարավորինս արագ ավարտին հասցնելու և ստորագրելու համար», – ասել է Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը հանդես է գալիս քաղաքական երկխոսության բարելավման և միջազգային հարաբերություններում կայունության բարձրացման օգտին։ 

Ըստ Ռուբինյանի՝ համաշխարհային հանրությունն անցնում է միջազգային հարաբերությունների փոխակերպման դժվարին ճանապարհով։ Համաշխարհային քաղաքականության տեկտոնական փոփոխությունները զգալի ազդեցություն ունեն համաշխարհային տնտեսության վրա՝ տնտեսական աճը դանդաղում է, առկա է էներգետիկ և պարենային ճգնաժամ, իսկ գնաճը զգալիորեն աճում է։

Նա ասել է, որ Հայաստանի կառավարությունը մշակել և ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման համար։

«Այս նախագծով մենք վերահաստատում ենք մեր անկեղծ շահագրգռվածությունը և քաղաքական կամքը՝ ապաշրջափակելու բոլոր տրանսպորտային կապերը: Այն ուղղված է տարածաշրջանի երկրների միջև կապերի բարելավմանը` վերականգնելով ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի, մալուխների, էլեկտրահաղորդման գծերի կառուցումն ու շահագործումը, դրանով իսկ նոր հնարավորություններ ստեղծելով բեռների, ապրանքների տեղաշարժի համար»,- ասել է Ռուբինյանը։

Նա ընդգծել է, որ միավորելով բոլոր կողմերի շահերը՝ հնարավոր կլինի ձեռք բերել պատմական հնարավորություն՝ նախադրյալներ ստեղծելու համագործակցության և ողջ տարածաշրջանի բարգավաճման համար։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով,…

10 hours ago

Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան…

11 hours ago

Ստամբուլում կկայանա Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկրորդ հանդիպումը

ՌԴ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցին է փոխանցել 30-օրյա հրադադարի ընթացքում…

11 hours ago

Գերմանիան ռազմական աջակցություն կցուցաբերի Ուկրաինային մինչև 2029թ․

Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 11 միլիարդ եվրո ռազմական օգնություն մինչև 2029 թվականը, այդ թվում՝…

11 hours ago

Կարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև համագործակցության զարգացումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի գլխավորած պատվիրակությանը:…

12 hours ago

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆիլիպ Իվանովիչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին: Վարչապետը ողջունել…

12 hours ago