«Շատ կարևոր է, թե դուք ինչպես եք ապրում, ինչպես եք զինված». նախագահը՝ զինվորներին

Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Արմավիր քաղաքում տեղակայված ՊՆ զորամասերից մեկը:

Ողջունելով ներկաններին Հանրապետության նախագահը մասնավորապես ասել է. «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման, պաշտպանունակության ամրապնդման գործում մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանի բանակում ծառայողներն իրենց ուժեղ զգան, իրենց վստահ զգան և համոզված լինեն, որ երկրի իշխանության ներկայացուցիչները մի միտք, մի ծրագիր ունեն՝ ունենալ ամուր բանակ: Միայն հզոր բանակով մենք կարող ենք մեր ինքնիշխանությունն ապահովել: Մենք դառը փորձեր ունենք և այդ ամեն ինչից համապատասխան եզրակացություններ ենք արել:

Շատ կարևոր է, թե դուք ինչպես եք ապրում, շատ կարևոր է, թե դուք ինչպես եք զինված: Մենք հիմա նաև մեծ բարեփոխումներ ենք իրականացնում բանակում: Դուք եք նաև այդ բարեփոխումների իրականացնողները: Մենք իսկապես պետք է կարողանանք ամեն ինչով արագ բարեփոխվենք, այդ թվում՝ մեր մտածողությամբ, մեր մարտունակությամբ, մեր պատրաստակամությամբ: Մենք պետք է արագ բարեփոխվենք, որովհետև այսօրվա ժամանակակից բանակը լրիվ այլ բովանդակություն ունի, որին մենք պետք է պատրաստ լինենք:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ և՛ սպաներից, և՛ զինվորներից, այն աշխատանքի համար, որ դուք կատարում եք, այն ծառայության համար, որ դուք իրականացնում եք: Վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի մենք իսկապես ունենանք պատրաստ, մարտունակ բանակ, որը լիարժեքորեն կկատարի իր պարտականությունը և կապահովի Հայաստանի Հանրապետության անվտանգությունը:

Շնորհակալություն եմ հայտնում մեկ անգամ ևս, մաղթում՝ հաջողություններ և ամենամեծ ցանկությունն, իհարկե՝ խաղաղություն»:

Նախագահը նաև խրախուսական նվերներ է հանձնել բարձր մարտական պատրաստականությամբ աչքի ընկած զինծառայողներին:

Այցի ընթացքում Հանրապետության նախագահը շրջել է զորամասում, ծանոթացել զինծառայողների սննդին, կեցության, ժամանցի և ուսումնական գործընթացի իրականացման պայմաններին:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով,…

10 hours ago

Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան…

11 hours ago

Ստամբուլում կկայանա Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկրորդ հանդիպումը

ՌԴ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցին է փոխանցել 30-օրյա հրադադարի ընթացքում…

11 hours ago

Գերմանիան ռազմական աջակցություն կցուցաբերի Ուկրաինային մինչև 2029թ․

Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 11 միլիարդ եվրո ռազմական օգնություն մինչև 2029 թվականը, այդ թվում՝…

11 hours ago

Կարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև համագործակցության զարգացումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի գլխավորած պատվիրակությանը:…

12 hours ago

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆիլիպ Իվանովիչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին: Վարչապետը ողջունել…

12 hours ago