Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու քանդակը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում։ Կառավարությունը 15,6 մլն դրամ հատկացրեց ԿԳՄՍ-ին։
Նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ գումարը հատկացվում է «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրության հանրահռչակման համար։
Ակնկալվում է, որ ցուցադրության վեց ամսվա ընթացքում թանգարանը կունենա նվազագույնը 300 հազար այցելու, իսկ հանրահռչակման արդյունքում՝ 800․000-1․000․000 մարդ տեղեկացված կլինի ցուցահանդեսի մասին:
Քանդակի տեղափոխման հետ կապված հարցին ի պատասխան՝ Անդրեասյանն ասաց, որ պայմանները մանրամասն նկարագրված է Բրիտանական թանգարանի հետ կնքված պայմանագրում։
Ցուցահանդեսի բացումը նախատեսված է 2024 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա…
Ինչպես հաղորդում է «Անադոլուն», փետրվարի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստ է գումարել,…
2025թ., փետրվարի 12 – Emirates Petroleum Company (Emarat)-ը, որը Արաբական Միացյալ Էմիրությունների նավթագազային ոլորտի առաջատարներից…
ՌԴ-ի և ԱՄՆ-ի հաջորդ շփումները կանցկացվեն ԱԳՆ գծով՝ փորձագիտական մակարդակով․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի…
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվարին, 2024թ․ նույն ամսվա համեմատ․ աճել է 7.1%–ով. այս…
Փետրվարի 25-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի…