Categories: Սպորտ

Մխիթարյանը հայտնել է «Արսենալ»-ից «Ռոմա» տեղափոխության պատճառը

 

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին «Արսենալ»-ում խանգարել են իսպանացի մարզիչ Ունաի Էմերիի մոտեցումները: Կիսապաշտպանն այդ մասին ասել է հեղինակավոր «FourFourTwo» պարբերականին տված հարցազրույցում: Նա նշել է, որ Էմերիի՝ «Արսենալ»-ը գլխավորելուց հետո իր դերը թիմում փոխվել է եւ բացատրել է՝ ինչու է տեղափոխվել «Ռոմա»:

«Նա ավելի մեծ ուշադրություն էր դարձնում տակտիկային, եւ հետեւաբար իմ դերը փոխվել էր: Ես խաղում էի որպես վինգեր, պետք է խաղը կառուցեի պաշտպանողական ոճի կիսապաշտպանի հետ: Այդ պատճառով չէի կարողանում ավելի շատ գոլեր խփել ու գոլային փոխանցումներ անել: Ես ցանկանում եմ ազատ տեղաշարժ ունենալ խաղադաշտում, բայց դու պետք է անես այն, ինչ ասում է մարզիչը: Ես չէի կարող ընդունել, որ որոշ խաղերում պետք է նստեմ պահեստայինների նստարանին: Ես գիտեմ իմ որակները եւ ինչ կարող եմ անել: Ես 30 տարեկան եմ եւ սիրում եմ ֆուտբոլ խաղալ, ոչ թե պարզապես նստել պահեստայինների նստարանին ու ժամանակ վատնել: Էմերին ու մարզական տնօրենը վստահեցնում էին, որ ես կարեւոր եմ «Արսենալ»-ի համար, սակայն պայմանագիր կնքեցի «Ռոմա»-ի հետ, քանի որ նրանք ինձ ավելի շատ են հավատում»,- ասել է նա:

Մխիթարյանը «Ռոմա»-ում հանդես է գալիս վարձավճարով: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ ընթացիկ՝ 2019-20, մրցաշրջանի ավարտը: Այս շրջանում նա ապաքինվում է աճուկային վնասվածքից: Արդեն մարզվում է թիմի ընդհանուր խմբում:

editors

Recent Posts

Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ․ Գալուզին

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ Երևանը Մոսկվայի…

21 minutes ago

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

17 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

18 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

20 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

21 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

21 hours ago