ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Երբ հաճախ շեշտում ենք, որ եվրոպական ինտեգրումը ավելի շատ լուռ և հետևողական աշխատանք է պահանջում, քան թե պարզապես հայտարարություններ, եվրոպական ինտեգրմանը կողմ որոշ գործընկերներ մեզ մեղադրում են հապաղելու մեջ։
ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի այսօրվա որոշումը Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկելու, ինչպես նաև՝ Հայաստանին Եվրոպական խաղաղության գործիքի ներքո աջակցություն տրամադրելու վերաբերյալ, հենց այդպիսի աշխատանքի արդյունք է, որը հիմնականում իրականացվել է վերջին տարիներին և շատ ավելի ինտենսիվ վերջին ամիսներին ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանությունը ներկայացնող մեր բազմաթիվ գործընկերների կողմից:
Եվրոպական ինտեգրման օրակարգը մեր երկրում հարուցվել և առաջնորդվել է գործող իշխանությունների կողմից և այդպես էլ շարունակվելու է: Դեռ շատ անելիք կա տարատեսակ ուղղություններով` բազմաթով բարեփոխումներ, արտադրանքի որակի բարձրացում և այլն, որոնք հետևողական պետք է իրականացվեն, որպեսզի ի վերջո հասնենք թե’ վիզաների ազատականացմանը, թե’ ԵՄ ինտեգրման ավելի բարձր մակարդակների»:
Մինչ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նախապատրաստվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների գործընկերների հետ Բրյուսելում…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ Բարձր…
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը մտադիր է առաքելություն ուղարկել Թուրքիա՝ հետաքննելու «ժողովրդավարական հետընթացի»…
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փակել Սյունիքի Լիճք գյուղի դպրոցը, որն աշակերտ չունենալու…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված…
Ուկրաինայում «ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա», 2025 թվականի մայիսին ռազմական դրության վերացման և ընտրությունների մասին «մի…