Categories: Հայաստան

«Լիդիան Արմենիա»-ն դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը

 

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն օրեր առաջ դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը: Հայցը մակագրվել է ՀՀ Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Ընկերությունն օրերս տեղեկացրել էր, որ նախարարությունն իրենց ներկայացրած ջրօգտագործման թույլտվության նախագիծը մերժել է, ինչն ապօրինի է: «Լիդիան Արմենիա»-ն դիմել դատարան՝ պահանջելով պարտավորեցնել նախարարությանը տրամադրել «Լիդիանին» ջրօգտագործման թույլտվության տպագիր օրինակ:

Ամռանը ընկերությունը դիմել էր նախարարությանը՝ Դարբ գետից 43.5 լիտր/վայրկյան ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար: Նախարարությունը հետաձգել էր թույլտվությունը՝ անելով մի շարք դիտողություններ: Սեպտեմբերի 26-ին ընկերությունը գրավոր պատասխանել էր նախարարությանը՝ վերանայելով թույլտվության դիմումը եւ դիմելով 40 լ/վ ջրօգտագործման թույլտվության համար: Ըստ ընկերության՝ հոկտեմբերի 31-ին շրջակա միջավայրի նախարարի կողմից հոկտեմբերի 25-ին ստորագրված ջրօգտագործման թույլտվության դիմումը մերժվել է:

editors

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

18 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

18 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

18 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

19 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

19 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

19 hours ago