Իրանի Իսլամական Հանրապետությունը հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 2-ը եռօրյա համազգային սուգ է հայտարարել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի զոհվելու կապակցությամբ:
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը և նախագահը խոստացել են վրեժ լուծել Իսրայելից Հանիյեի սպանության համար:

















