ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկնաբանել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունը։
«ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունը չի նպաստել Գազայի հատվածում հրադադարի շուրջ համաձայնագրի հասնելու ձգտմանը»,- Մերիլենդ նահանգի Էնդրյուս ավիաբազայում ելույթի ժամանակ ասել է Բայդենը։
Բայդենը նաև հայտնել է, որ ավելի վաղ՝ հինգշաբթի, հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։