Categories: Հայաստան

Արցախյան պատերազմի ժամանակ, երբ այս առարկաները պարտադիր չէին, պակաս հայրենասերներ չենք ունեցել. Արայիկ Հարությունյան

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր նախարարությունում ընդունել է Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների դասախոսներին, որոնք որոշակի դժգոհություններ ունեն «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:

Ինչպես հայտնի է, փաստաթղթի աշխատանքային տարբերակը, որն այս օրերին քննարկվում է մասնագիտական տարբեր շրջանակներում, բողոքի ալիք է բարձրացրել հատկապես այն դրույթի պատճառով, ըստ որի՝ «հայոց լեզու», «հայ գրականություն» և «հայոց պատմություն» առարկաների դասավանդումը բուհերում դառնալու է ոչ պարտադիր: Ասել է թե՝ այդ հաստատություններն ազատ են լինելու ինքնուրույն որոշելու՝ այս կամ այն ֆակուլտետում հայագիտական առարկաները պե՞տք է ուսուցանել, թե՞ չէ:

Դասախոսները հանդիպման սկզբում իրենց մտահոգությունները հայտնեցին: Շատերն ընդգծեցին, որ առարկաները ոչ պարտադիր դարձնելու դեպքում՝ կունենանք բավականին թույլ իրավիճակ: Ինչպես նշեց ներկաներից մեկը, մենք այսօր կարիք ունենք լավ պատրաստված պատմաբան նախարարների, ովքեր կկարողանան մեր շահը բարձր պահել: Դասախոսներից շատերն Արայիկ Հարությունյանին կոչ արեցին՝ անսալ հայագետների ձայնին եւ դառնալ այն նախարարը, որը ճիշտ որոշում կկայացնի՝ հայագիտության պահպանման եւ հետագա զարգացման գործում, ինչին նախարարը հակադարձեց՝ լավ կլինի, որ դասախոսներն իրենք անսան եւ լսեն այն փաստարկները, որոնք հնչում են եւ եզրակացություններ անեն բացառապես փաստերի հիման վրա:

Արայիկ Հարությունյանը եւս մեկ անգամ ընդգծեց. առարկաները չեն հանվում, պարզապես ակադեմիական ազատությունից ելնելով՝ պարտադիրի հարցը թողնում են բուհերին:

Հանդիպման ընթացքում դասախոսները մի քանի անգամ փորձեցին միջամտել նախարարի խոսքին, ինչի պատճառով նա նկատողություն արեց՝ նշելով, որ բարի լինեն՝ լսելու մինչեւ վերջ, եթե նույնիսկ իրենց ականջներին հաճո չէ:

Դասախոսների այն կարծիքին, որ առարկաներն անհրաժեշտ են՝ հայրենասեր սերունդ դաստիարակելու համար, նախարարն արձագանքեց՝ այն ժամանակ՝ հատկապես Արացախյան պատերազմի, երբ այս առարկաները պարտադիր չէին, մենք պակաս հայրենասեր քաղաքացիներ չենք ունեցել: Ինչ վերաբերում է օրենքի նախագծի այս դրույթի վերաբերյալ բողոքներին, Արայիկ Հարությունյանը 2010 թվականը հիշեցրեց, երբ երկրում օտարալեզու դպրոցներ էին բացվում, իսկ ներկաների 90 տոկոսը բողոքի ձայն չէր բարձրացնում, եւ դա այն դեպքում, երբ հայերենի դասավանդումն այդ դպրոցներում խիստ կասկածի տակ էր դրվում: «Ես ինքս ավարտել եմ ռուսական դպրոց ու գիտեմ դրա վատ հետեւանքները: Եվ դրա առաջացրած խնդիրները հետագա գործունեության ժամանակ»,- նկատեց նա:

ԿԳՄՍ նախարարը նաեւ անդրադարձավ վերջին օրերին իր հասցեին հնչած վիրավորական արտահատություններին՝ մեղադրելով ներկաներին, որ այս օրերին չկշտամբեցին ո՛չ իրենց գործընկերներին, ո՛չ ուսանողներին, որոնք, ըստ նրա, ամենալկտի բառապաշարով էին հանդես գալիս:

«Հայերենը եւ պատմությունը աշակերտները պատշաճ կերպով պետք է անցնեն դպրոցներում»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ առաջարկվող կարգավորումը ուժի մեջ է մտնելու 2022 թվականի սեպտեմբերի 1-ից, երբ հանրակրթության ոլորտում արված կլինեն զգալի բարեփոխումներ եւ դպրոցներում կներդրվեն նոր չափորոշիչներ ու կլինի հայագիտական առարկաների խորացված ուսուցում: Նա խոսքն ուղղեց հանդիպմանը ներկա դասախոսներին. ոլորտում բարեփոխումներ իրականացնելու են իրենց օգնությամբ:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ դասախոսների ամբողջ կռվի պատճառն այն է, որ նրանք մտավախություններ ունեն, որ չեն կարողանալու իրենց գործընկերներին համոզել՝ ֆակուլտետներում անցնել այս առարկաները, իսկ այս դեպքում ոչ թե նախարարին է պետք համոզել, այլ՝ իրենց գործընկերներին:

Այն դիտարկմանը, թե այսօր դիմորդները բավարար գիտելիքի պաշարով չեն բուհ ընդունվում, Արայիկ Հարությունյանը շեշտեց. դպրոց, թե բուհ, կրթական համակարգում մենք այսօր շատ տարբերություններ չունենք: «Որքան վատն է դպրոցը, նույնքան վատն է բուհը: Որքան հայերեն վատ սովորողներ կան դպրոցում, այնքան էլ կան բուհում»,- արձագանքեց նա:

Դասախոսներից մեկը հետաքրքրվեց՝ կա՞ վիճակագրություն, որ հայոց լեզու եւ պատմություն առարկաներն իրապես խանգարել են ոչ մասնագիտական ֆակուլտետներում լավ մասնագետ պատրաստելու գործին: «Իսկ դուք հակառակի վիճակագրություն ունե՞ք»,- հարցով պատասխանեց Արայիկ Հարությունյանը:

Նախարարը եւս մեկ անգամ կոչ արեց դասախոսներին, որ իրենց ուսանողներին հրավիրեն լսարաններ: Նա հավելեց, երբ նախագիծը հրապարակվի, այլ քննարկումներ եւս նախատեսվում են:

Մինչ ԿԳՄՍ  նախարարության շենքում տեղի էր ունենում հանդիպումը, շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում ՀՅԴ հայաստանի երիտասարդական միության անդամները: Արդեն մի քանի օր է նրանք նստացույց են անում՝ պահանջելով նախարար Հարությունյանի հրաժարականը: ԵՊՀ-ում էլ հայագիտական ֆակուլտետների ուսանողները հայտարարել են դասադուլ:

editors

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

9 minutes ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

1 hour ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

2 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

2 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

3 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

3 hours ago