Լրահոս 24/7

Անօդաչուները գրոհել են Ղրիմը

Օգոստոսի լույս 16-ի գիշերը անօդաչուները գրոհել են Ղրիմը, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը իր Telegram-ալիքում։

Ռուսական կողմի տվյալներով՝ ՀՕՊ միջոցները Սև ծովի ջային ավազանի վրայով որսացել կամ խոցել են ինքնաթիռների տիպի ուկրաինական հինգ անօդաչու։ Բացի դրանից, հայտարարել է գերատեսչությունը, «հերթապահ կրակային միջոցները» ծովում ոչնչացրել են երկու նավ առանց անձնակազմի, որոնք շարժվում էին դեպի Ղրիմի թերակղզի:

Ուկրաինական «Կռիմսկի վետեռ» Telegram-ալիքը, հղում անելով բաժանորդներին, հայտնել է, որ պայթյուններ են լսվել Կերչում։

Քաղաքի կենտրոնում՝ Սովետսկայա փողոցում, բեկորների անկման հետևանքով, ինչպես գրում է ալիքը, վնասվել են մայթն ու ճանապարհը, ինչպես նաև «հավանաբար վնասվել են ենթակառուցվածքները»։

Սովետսկայա փողոցով երթևեկությունը մասամբ արգելափակված է, տեղում աշխատում են ոստիկանները, հաղորդում է «ՉՊ/Կռիմ» Telegram-ալիքը։

Ուկրաինական կամավորական «Հարավ» բանակի ներկայացուցիչ Սերգեյ Բրատչուկը պնդում է, որ Ղրիմի վրա գիշերային հարձակման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, վնասվել է Կերչի նավահանգստի լաստանավը և Չեռնոմորսկում գտնվող նավը։ Այլ աղբյուրներ չեն հաստատել այս տեղեկությունը։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

18 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

18 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

19 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

19 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

20 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

20 hours ago