Լրահոս 24/7

Ուկրաինան բալիստիկ հրթիռ է ստեղծել. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան հաջողությամբ փորձարկել է իր առաջին բալիստիկ հրթիռը։

«Մենք աստիճանաբար մոտենում ենք մեր սեփական հրթիռներն օգտագործելու կարողությանը, այլ ոչ թե հույսը դնում միայն գործընկերների մատակարարումների վրա»,- ասել է նախագահը:

Ուկրաինական բանակն իր զինանոցում արդեն ունի բալիստիկ հրթիռներ։ Դրանք խորհրդային «Տոչկա-Ու» համակարգերն են՝ ընդամենը 120 կմ հեռահարությամբ և շատ սահմանափակ քանակությամբ հրթիռներով։ Ուկրաինայի զինված ուժերն ունեն նաև ամերիկյան ATACMS-ը, որը կարող է հարվածել 300 կմ հեռու, սակայն Սպիտակ տունը արգելում է Կիևին դրանք օգտագործել Ռուսաստանի տարածքում։

Արձակումից հետո վերջնական փուլում բալիստիկ հրթիռը թիրախը գրոհում է գրեթե ուղղահայաց, և դա անում է մեծ արագությամբ՝ հակաօդային պաշտպանությանը այն խոցելու շատ քիչ հնարավորություն տալով:

Նման հրթիռները կարող են արձակվել ցամաքում տեղակայված ստացիոնար կայաններից կամ շարժական կայանքներից, ինչպես նաև նավերից, սուզանավերից և ինքնաթիռներից: Հրթիռները կարող են կրել բարձր պայթյունավտանգ բեկորներ, կլաստերային և նույնիսկ միջուկային մարտագլխիկներ։

Ըստ հեռահարության՝ բալիստիկ հրթիռները բաժանվում են փոքր հեռահարության (250-1000 կմ), միջին հեռահարության (1000-2500-4500 կմ) և միջմայրցամաքային (4500-6000 կմ):

Ռուսաստանն Ուկրաինայի ամենակարևոր թիրախների ոչնչացման համար կիրառում է հենց բալիստիկ հրթիռներ, ավելի հաճախ՝ «Իսկանդեր-Մ»-ը:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին վկայել է, որ պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 1300 «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ, որից միայն 56-ն են խոցվել։

Թիվ 1

Recent Posts

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

48 minutes ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

1 hour ago

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

2 hours ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

2 hours ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

22 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

22 hours ago