

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը դատարանի որոշմամբ կազատվի կալանքից՝ պարտավորվելով վճարել 5 միլիոն եվրոյի չափով գրավ։
Նա պարտավոր կլինի շաբաթական երկու անգամ ներկայանալ ոստիկանություն: Նրան արգելվում է լքել Ֆրանսիայի տարածքը։
Նրա դեմ նախաքննությունը սկսվել է փետրվարին, ասվում է Փարիզի դատախազության հայտարարության մեջ, այն բանից հետո, երբ պրոֆիլային գերատեսչությունները նշել են, որ Telegram-ը գրեթե չի պատասխանել երեխաների նկատմամբ սեռական բռնության, թմրամիջոցների առևտրի և ատելության հիմքով առցանց հանցագործությունների համար քրեական գործերով համագործակցության հարցումներին:
Նրան մեղադրանք է առաջադրվել հետևյալ հանցագործությունների համար.
լիազորված մարմինների խնդրանքով տեղեկատվության տրամադրումից հրաժարում.
կազմակերպված խմբի կազմում անօրինական տրանզակցիաներ անցկացնելու հնարավորություններն ապահովելու համար առցանց հարթակ կառավարելու դավադրություն.
մասնակցություն հաքերային ծրագրերի տարածմանը, կազմակերպված խմբի կողմից անչափահասների պոռնոգրաֆիկ լուսանկարների տարածում, թմրամիջոցների տարածում, ինչպես նաև կազմակերպված խմբի կողմից խարդախության մեղսակցություն.
փողերի լվացում, որ ստացվել է կազմակերպված հանցավոր խմբի գործունեության արդյունքում.
գաղտնիության ապահովմանն ուղղված կրիպտոգրաֆիկ ծառայությունների մատուցում՝ առանց պարտադիր հայտարարագրի.
կրիպտոգրաֆիայի միջոցների անօրինական տրամադրում և ներմուծում:
Դուրովին կարող է սպառնալ առավելագույնը 10 տարվա ազատազրկում և 500 հազար եվրո տուգանք։
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…
ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…