Լրահոս 24/7

Բորելը կոչ է արել թույլատրել եվրոպական զենքով հարվածներ հասցնել ՌԴ-ին

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ոչ մեկը չի ցանկանում պատերազմել Ռուսաստանի հետ։

Միաժամանակ նա նաև կոչ է արել ԵՄ երկրներին թույլատրել եվրոպական զենքով հարվածներ հասցնել այն տարածքներին, որոնք ԵՄ-ն ճանաչում է որպես ռուսական տարածք։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նախօրեին Եվրամիության ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ Բորելն առաջարկել էր նախարարներին համաձայնեցնել ընդհանուր դիրքորոշումը Կիևի համար Ռուսաստանի Դաշնության տարածքում եվրոպական զենքով հարվածներ հասցնելու վերաբերյալ «բոլոր սահմանափակումները» վերացնելու շուրջ, սակայն հանդիպումից հետո դիվանագետը հայտարարել էր, որ միասնական դիրքորոշում ձևավորել չի հաջողվել, ուստի նման որոշում կայացնելու իրավունքը թողել են ԵՄ յուրաքանչյուր անդամ երկրին։

«Նույնիսկ եթե մենք դիտարկում ենք Ռուսաստանի տարածքին հարվածելու հնարավորությունը, մենք պատերազմական վիճակում չենք Ռուսաստանի հետ, ոչ ոք չի ցանկանում պատերազմական վիճակում լինել Ռուսաստանի Դաշնության հետ։ Մենք պարզապես աջակցում ենք Ուկրաինային»,- ասել է Բորելը։

Միևնույն ժամանակ նա կոչ է արել «մտնել Ուկրաինայի դրության մեջ», որը «միջոցներ չունի հակահարված տալու» Ռուսաստանին՝ իր դիրքորոշումը պարզաբանելով նրանով, որ «նրանք պետք է ունենան հավասար հնարավորություններ»։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

10 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

10 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

10 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

11 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

11 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

12 hours ago