

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ֆիզիկական անձանց կողմից անշարժ գույքը վարձակալության տրամադրման դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում հարկային մարմին հայտարարություն ներկայացնելու պահանջի կատարման նկատմամբ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացվել են հսկողական աշխատանքներ։
2024 թվականի առաջին կիսամյակում ՀՕՀ վարչության աշխատակիցների կողմից կատարվել է այցելություն Երևանի և մարզերի շուրջ 300 հասցեներում։
Արդյունքում մի քանի տասնյակ դեպքերով ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, բացահայտված անշարժ գույքի ապօրինի վարձակալության դեպքերի մասով կազմվել են արձանագրություններ, որոնք ուղարկվել ՊԵԿ իրավաբանական վարչություն։ Հնարավոր վարչական ակտերի ընդհանուր գումարը կազմում է 11 մլն 691 հազար դրամ։
Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում սահմանված կարգով (ՀՀ ՊԵԿ նախագահի 01.12.2023 թ. թիվ 1263-Ն հրաման) 18 932 քաղաքացու կողմից հարկային մարմին է ներկայացվել անշարժ գույքի վարձակալության 28 238 հայտարարություն, իսկ օգոստոսի 28-ի դրությամբ ներկայացվել է անշարժ գույքի վարձակալության 35 557 հայտարարություն՝ 22 055 քաղաքացու կողմից:
Կոմիտեն ողջունում է կամավոր հարկային կարգապահություն ցուցաբերած քաղաքացիներին՝ կարևորելով օրենքի պահանջների հետևողականորեն պահպանումը և անշարժ գույքը վարձակալության տրամադրելու վերաբերյալ սահմանված կարգով հարկային մարմին հայտարարություն ներկայացնելը։
ՊԵԿ-ը, միաժամանակ, ֆիզիկական անձանց հորդորում է կամավոր հարկային կարգապահության շրջանակում ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր` հարկային մարմնի վարչարարության արդյունքում կիրառվող տույժերից և տուգանքներից զերծ մնալու համար:
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…