Լրահոս 24/7

Նշվել է Կովկասի բնության հիմնադրամի՝ ՀՀ-ում գործունեության 15-ամյակը

Նշվել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF)՝ Հայաստանի Հանրապետությունում գործունեության 15-ամյակը:

Միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանը և Արա Մկրտչյանը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործընկերներ կազմակերպությունների ղեկավարներ։

Ելույթներով հանդես են եկել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, Կովկասի բնության հիմնադրամի հիմնադիր տնօրեն Դեյվիդ Մորիսոնը, ԿԲՀ հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանը։

Շրջակա միջավայրի նախարարությունը Կովկասի բնության հիմնադրամի հետ համագործակցության երկարամյա և հաջողված փորձ ունի: Հայաստանի եզակի կենսաբազմազանության պահպանության գործում կազամակերպությունն իր առաքելությունն իրականացնում է դեռ 2009 թվականից՝ օժանդակություն ցուցաբերելով բնության հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ կառավարման գործում։

Այս տարիների ընթացքում կազմակերպությունը մեծածավալ աշխատանք է կատարել շրջակա միջավայրի պաշտպանության և մեր երկրի արժեքավոր բնական ռեսուրսների պահպանման ուղղությամբ:

Նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն իր ելույթում նշել է, որ Շրջակա միջավայրի նախարարությունը կարևորում է Կովկասի բնության հիմնադրամի հետ համագործակցությունը՝ ի շահ բնության հատուկ պահպանվող տարածքների առավել արդյունավետ կառավարման։

«Կոչ եմ անում ձեզ ավելի համախմբել մեր ջանքերը: Միայն միասին կարող ենք նոր բարձունքների հասնել բնության պաշտպանության գործում:

Գործընկերային հարաբերությունները, պատասխանատվությունն ու նպատակայնությունը թող առաջնորդող լինեն բոլոր նախաձեռնությունների իրականացման գործում և թող հաջորդ 15 տարիները մեր համագործակցության համար դառնան մեծ ձեռքբերումների և նոր հաղթանակների ժամանակ»,-նշել է Արա Մկրտչյանը։

Կովկասի բնության հիմնադրամի (CNF) 15-ամյակի շրջանակում ներկայացվել է հիմնադրամի կողմից հրատարակված Բերտա Մարտիրոսյանի «Հայաստանի թռչունները» լուսանկարների գիրքը։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

8 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

9 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

9 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

9 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

10 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

10 hours ago