Լրահոս 24/7

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում փոխվում է հերթերի կառավարման համակարգը

ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ներդնում է հերթերի կառավարման առավել արդյունավետ համակարգ։

2023 թ-ի մայիսից Երևանում ծառայությունները մատուցվում էին էլեկտրոնային հերթագրմամբ, մարզերում՝ կտրոնային/կենդանի հերթի ձևաչափով։

Հերթերի կառավարման համակցված (օնլայն և կտրոնային համակարգ) նոր տրամաբանությամբ՝ բոլոր տարածքային ստորաբաժանումներում ներդրվում է հավասարապես և՛ էլեկտրոնային հերթագրվելու, և՛ տեղում կտրոնով սպասարկվելու հնարավորություն։

Նոր համակարգն արդյունավետությամբ գործարկելու նպատակով migration.e-gov.am հարթակում առաջիկա ամիսներին ամրագրում ունեցող քաղաքացիներին ուղարկվում են ծանուցումներ՝ հերթագրումը հաստատելու խնդրանքով։

Հերթագրված քաղաքացիներին խնդրում ենք հետևողական լինել ստացվող ծանուցումներին և վերահաստատել ամրագրված այցը։

Նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ ժամանակավորապես՝ ընթացիկ շաբաթվա համար, կասեցվել է հարթակում ամրագրումներ կատարելու գործառույթը։

Առկա էլեկտրոնային հերթի բեռնաթափման աշխատանքներն ավարտելուց հետո ամրագրումների հարթակը կվերագործարկվի՝ օրացույցի ավելի լայն հասանելիությամբ։

Քաղաքացիների հարմարավետության ապահովման նկատառումներով՝ փոփոխությունների արդյունքում կապահովվի հարթակի նույն հասցեն (migration.e-gov.am), հերթի ամրագրման համար պահանջվող քայլերի հերթականությունն ու տրամաբանությունը՝ փոքր փոփոխություններով։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

10 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

10 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

10 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

11 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

11 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

12 hours ago