Լրահոս 24/7

Միրչա Ջեոանան հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնից հեռանալու մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին տեղեկացրել է, որ սեպտեմբերի 10-ին կլքի իր պաշտոնը։ Այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։

«Ջոանը իսկական տրանսատլանտիստ է, և նրա աշխատանքը գործընկերների հետ շատ օգուտներ է բերել ՆԱՏՕ-ին»,-մեջբերում է Ստոլտենբերգի մամուլի հաղորդագրությունը։

«ՆԱՏՕ-ի ղեկավարությունում լինելն իմ կյանքի պատիվն է եղել»,- գրել է Ջոանը ֆեյսբուքյան իր էջում։

Ջոանան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն է 2019 թվականի հոկտեմբերից։

Սպասվում է, որ 66-ամյա Ջոանան կպայքարի Ռումինիայի նախագահի պաշտոնի համար նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին երկրում կայանալիք ընտրություններում:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

12 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

12 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

12 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

13 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

13 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

13 hours ago