Լրահոս 24/7

Իրանական բեռնանավը խորտակվել է Քուվեյթի ջրերում

Իրանական «Արա Բահար-1» բեռնատար նավը, որի անձնակազմը բաղկացած էր վեց անդամից, աղետի է ենթարկվել սեպտեմբերի 1-ին` խորտակվելով Քուվեյթի տարածքային ջրերում։

Mehr գործակալությունը հաղորդում է, որ անձնակազմի երեք անդամների մարմինների որոնողական աշխատանքները շարունակվում են։

«Խորտակված նավի անձնակազմի վեց անդամների թվում եղել են Իրանի և Հնդկաստանի քաղաքացիներ: Երեք հոգու մարմինները գտել են, ևս երեքի մարմինների որոնողական աշխատանքները շարունակվում են», – հայտնել է Իրանի ծովային տրանսպորտի և նավահանգիստների կազմակերպության անվտանգության ու առափնյա պահպանության վարչության ղեկավար Նասեր Փասանդեն։

Իրան-քուվեյթական համատեղ որոնողափրկարարական գործողությունն սկսվել է սեպտեմբերի 1-ի կեսօրին` միջադեպի մասին տեղեկություն ստանալուց անմիջապես հետո, նշել է Փասանդեն։ Երեք նավաստիների՝ Հնդկաստանի քաղաքացի լինելու հանգամանքով պայմանավորված՝ խորհրդակցություններ են անցկացվել արտաքին գործերի նախարարության հետ։

Թիվ 1

Recent Posts

Վահան Կոստանյանը հանդիպել է ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…

1 minute ago

Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև

Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…

1 hour ago

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

20 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

21 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

21 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

21 hours ago