

Հնդկաստանի արևելյան Ջարխանդ նահանգում քաղաքացիական ծառայության դիմորդների ֆիզիկական պատրաստվածության թեստի ժամանակ մահացել է առնվազն 12 մարդ: Այս մասին հայտնում է The Economic Times-ը։
Հնդկաստանում քաղաքացիական ծառայությունը համարվում է աշխատանքի համար ամենագրավիչ վայրը՝ շնորհիվ կայունության և լավ աշխատավարձի, ուստի թեկնածուները շատ են և ընտրությունը խիստ է:
Մահացածները 500 հազար թեկնածուների թվում են եղել, ովքեր ցանկանացել են զբաղեցնել մաքսային ծառայության 583 թափուր աշխատատեղերը։ Փորձություններից մեկը եղել է վազքով 10 կմ-ի հաղթահարումը՝ ծայրահեղ շոգի պայմաններում:
Երկրի իշխանությունները միջադեպի հետաքննությունը սկսել են երեքշաբթի օրը։ Նահանգի գլխավոր նախարար Հեմանտ Սորենը դատաբժշկական փորձագետներին հանձնարարել է ուսումնասիրել «երիտասարդության վաղաժամ մահը, որպեսզի ապագայում նման միջադեպեր չկրկնվեն»:
Հաղորդվում է նաև, որ շատ թեկնածուներ ստիպված են եղել հոսպիտալացվել արյան ցածր ճնշման և ջրազրկման պատճառով:
Ֆիզիկական պատրաստվածության քննություններն այժմ դադարեցվել են։
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…
Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…
Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…