

Թայվանի և Արիզոնա նահանգի իշխանությունները կիսահաղորդիչների և անօդաչու թռչող սարքերի մշակման ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել։ Այս մասին հայտնում է կղզու տնտեսական վարչությունը։
Փաստաթուղթը նախատեսում է նաև համատեղ արտադրական շղթաների կառուցում և մասնագետների պատրաստում։
Ինչպես ստորագրման արարողության ժամանակ նշել է Թայվանի կառավարության արդյունաբերական զարգացման գրասենյակի ղեկավար Չեն Պեյլին, Ուկրաինայում մարտերը ցույց տվեցին ռազմական անօդաչու թռչող սարքերի ստեղծման կարևորությունը, սակայն նմանատիպ քաղաքացիական տեխնոլոգիաները նույնպես ակտիվորեն օգտագործվում են կապի, տրանսպորտի և աղետների դեմ պայքարում:
Նա նշել է, որ DJI-ն ներկայումս կազմում է առևտրային անօդաչու թռչող սարքերի շուկայի 60-70%-ը, ուստի, Թայվանը և Միացյալ Նահանգները պետք է Պեկինից անկախ արտադրական շղթաներ ստեղծեն այս ոլորտում՝ ազգային անվտանգության շահերից ելնելով:
Նրա խոսքով՝ Թայվանի իշխանությունները սուբսիդավորման ծրագրեր են մշակում անօդաչու թռչող սարքերի հիմնական տեխնոլոգիաների համար՝ ներառյալ կապի հանգույցները, կառավարման համակարգերը, վերգետնյա համակարգերը, ինչպես նաև արհեստական ինտելեկտի վրա հիմնված պատկերների ճանաչման տեխնոլոգիաները։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…