Լրահոս 24/7

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը հետախուզական տվյալներ է հավաքագրում. Կոպիրկին

Հայաստանում ԵՄ առաքելությունը, որն աշխատում է հայ-ադրբեջանական սահմանին, մոնիտորինգի անվան տակ զբաղվում է հետախուզական տվյալների հավաքագրմամբ՝ հակազդելու Ռուսաստանին, Ադրբեջանին և Իրանին. հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը.

«Շատ ռիսկեր, որոնց այսօր բախվում է Հայաստանը, կարելի էր կասեցնել, եթե 2022թ. սեպտեմբերին Երևանը համաձայներ իրացնել ՀԱՊԿ գծով միջոցառումների համալիրը՝ ուղղված Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կայունացմանը։

Խոսքը լուրջ նախաձեռնությունների մասին էր, որոնք ներառում էին ռազմատեխնիկական օգնություն, մոնիտորինգային առաքելության ուղղորդում, սահմանապահ զորքերի ուսուցման աջակցություն։

Ցավոք, ՀՀ ղեկավարությունը նախընտրեց ԵՄ առաքելությանը հրավիրել, որը որևէ կերպ չի պաշտպանում պետության սահմանները, այլ զբաղվում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ հետախուզական տվյալներ հավաքագրելով։

Հարավային Կովկասի ճակատագիրը պետք է որոշեն բացառապես տարածաշրջանի երկրները և հարևան գործընկեր պետությունները: Դրսից ոչ ոք խաղաղություն և բարգավաճում չի բերի մեր ընդհանուր տուն»,-ասել է Կոպիրկինը։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

15 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

15 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

15 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

16 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

17 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

17 hours ago