

Արագածոտնի մարզի բոլոր բնակավայրեր հասնող միասնական երթուղային ցանցի ներդրման աշխատանքները գործնական փուլում են։
Գործընթացը քննարկելու նպատակով Արագածոտնի մարզում էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, որը Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ խորհրդակցություն է անցկացրել համայնքապետների և Արագածոտնի մարզի երթուղիները սպասարկող կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են Արագածոտնի մարզպետի աշխատակազմից:
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի կատարումն ապահովելով՝ ներդրվում է միասնական երթուղային ցանց, որը հանրային տրանսպորտով ապահովելու է անգամ մարզի ամենահեռավոր գյուղերին։
Փոխնախարարը ներկայացրել է ցանցի ներդրման նպատակով հայտարարվող մրցույթի մանրամասները, միջազգային լավագույն փորձը, լսել մասնակիցների առաջարկություններն ու դիտարկումները, որի արդյունքում վեր են հանվել խնդիրներն ու նախանշվել դրանց լուծման ուղիները։
Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետը տեղի երթուղիները սպասարկող ընկերություններին հորդորել է ակտիվություն ցուցաբերել միասնական ցանցի ներդրման համար իրականացվող մրցույթում։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…