Լրահոս 24/7

ՄԱԿ-ի ՊԳԿ գլխավոր տնօրենը այցելել է ՀՀ-ում իրականացվող ծրագրերի գործընկերներին

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակից հայտնում են, որ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Չյու Դոնգյունը, Հայաստան կատարած իր եռօրյա այցի ընթացքում ասել է, որ երկիրը կարող է պարծենալ իր հզոր բնական ռեսուրսներով, որոնք կարող են օգտագործվել գյուղական համայնքներում եկամուտներն ավելացնելու և ֆերմերների ապրուստը բարելավելու համար։ «Ագրոանտառային տնտեսության զարգացմանն ուղված նախաձեռնությունները խոստումնալից են»,- նշել է նա:

«Ֆերմերները, այսպես ասած, երկու հիմնական «ղեկավար» ունեն՝ տնտեսությունը և շրջակա միջավայրը»,- ասել է Չյու Դոնգյուն Հրազդանի մերձակայքում ՊԳԿ-ի աջակցությամբ հիմնած անտառային տնկարկներ այցելության ժամանակ, ընդգծելով՝ «Հավասարակշռությունը կարևոր է այս հարցում»։

Առողջ անտառների խթանումը կարող է նպաստել տնային տնտեսությունների եկամուտների ավելացմանն ու միջավայրի բարելավմանը, որը համահունչ է ՊԳԿ-ի «Չորս ավելի լավ սկզբունքներին», այն է՝ ավելի լավ արտադրություն, ավելի լավ սնուցում, ավելի լավ շրջակա միջավայր և ավելի լավ կյանք բոլորի համար՝ ոչ ոքի հետ չթողնելով։

Հրազդանի անտառտնտեսություն այցի ընթացքում ՊԳԿ պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Արամ Մեյմարյանը։Հայաստանը կենսաբազմազանության համաշխարհային 35 թեժ կետերից մեկն է, և երկրի անտառները բարեխառն բիոմներում ամենավտանգված էկոհամակարգերից են։

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն իրականացնում է Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ութամյա ծրագիր։ Այն առաջինն է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, որն ուղղված է երկրում անտառների դիմադրողականության բարելավմանը:

1993 թ.-ից ի վեր, երբ Հայաստանը դարձավ ՊԳԿ անդամ, ՊԳԿ-ն հաջողությամբ համագործակցում է կառավարության և ազգային այլ կարևոր դերակատարների հետ մի շարք ոլորտներում։ Եվ այսօր արդեն տասնյակ ծրագրեր են իրականացվել՝ սկսած հայկական առասպելական խաղողի և ծիրանի կոլեկցիոն այգիների հիմնումից մինչև «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը:

Երկուշաբթի օրը, ՄԱԿ-ի ՊԳԿ գլխավոր տնօրենը էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հրաչյա Զաքոյանի ուղեկցությամբ հանդիպել է առաջին կուրսի ուսանողների հետ՝ ներկայացնելով ՊԳԿ-ի և Հայաստանի միջև երկարատև համագործակցությունը և ընդգծել գիտության, նորարարության և թվային տեխնոլոգիաների կարևորությունն ագրոպարենային համակարգերի փոխակերպման և ժամանակակից գյուղատնտեսության խնդիրներին դիմակայելու գործում։

ՊԳԿ-ն աշխատում է համալսարանի հողերի փորձարկման լաբորատորիայի հետ՝ RECSOIL նախաձեռնության միջոցով՝ կենտրոնանալով հողերը օրգանական ածխածնով հարստացնելու և տվյալների ընդլայնման վրա ու ակնկալում է խորացնել համագործակցությունը համալսարանի՝ երկրի առաջնակարգ ագրարային բարձրագույն ուսումնական հաստատության հետ:

Գլխավոր տնօրենն այնուհետև մեկնել է Արարատի մարզ՝ ստուգելու ՊԳԿ-ի կողմից իրականացված «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը, որը ներառում է ջերմոցային, ինչպես նաև մրգերի չորացման (չրերի) աշխատանքներ:

Ավելի ուշ նա այցելել է խաղողի այգի։ ՊԳԿ-ն ունի Հայաստանին աջակցման վաղեմի պատմություն վերականգնելու 8000-ամյա խաղողագործության պատմությունը։ Հայաստանն ունի բազմաթիվ տեղային (լոկալ) սորտեր, որոնցից շատերը, սակայն, անհետացման վտանգի տակ են:

«Երկրում գինու արտադրության առաջխաղացման համար կարևոր է կենտրոնանալ խաղողի սորտերի գենետիկական գնահատման վրա»,- ասել է Չյու Դոնգյուն:

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

18 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

18 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

18 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

18 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

19 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

19 hours ago