

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Հիլլզ սպորտային համալիր» կենտրոնի միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր՝ մարզերում սպորտային համալիրների կառուցման և դրանց շահագործման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու «Հիլլզ սպորտային համալիր» կենտրոնի ներկայացուցիչ Էլեն Հովեյանը: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Կողմերը, մասնավորապես, հայտնել են իրենց պատրաստակամությունը փոխշահավետության և համագործակցության սկզբունքների հիման վրա նպաստելու ՀՀ մարզերում նոր մարզահամալիրների նախագծմանը, կառուցմանը, կահավորմանը, ինչպես նաև դրանց շահագործմանը։
Մարզահամալիրները պետք է ներառեն լողավազան, ֆիթնես սրահներ և մարմնակրթության համար նախատեսված այլ սրահներ` ապահովված նորագույն մարզագույքով:
«Հիլլզ սպորտային համալիր» կենտրոնի կողմից առաջիկայում նմանօրինակ մարզահամալիրներ պետք է կառուցվեն Եղեգնաձոր, Արարատ և Վարդենիս համայնքներում:
Ողջունելով կարևոր համագործակցության մեկնարկը՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել պատրաստակամության համար և ընդգծել պետություն-մասնավոր հատված կապերի զարգացումն ու ամրապնդումը։
Շեշտելով մարզերում ֆիզիկական կրթությունն ու առողջ ապրելակերպը հասանելի դարձնելու ու նոր ենթակառուցվածքներ ստեղծելու անհրաժեշտությունը, ինչպես նաև մարզահամալիրի կառուցման ու շահագործման գործում կենտրոնի ունեցած հարուստ փորձը՝ նախարարը հույս է հայտնել, որ մարզահամալիրների կառուցումը կմեկնարկի ամենասեղմ ժամկետներում:
Կողմերը քննարկել են նաև կազմակերպական և հողահատկացման աշխատանքներին վերաբերող հարցեր:
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…