Լրահոս 24/7

Զելենսկին Մելոնիին տեղեկացրել է Ուկրաինայի առաջնահերթ կարիքների մասին

Ուկրաինայի նախագահը մեկնել է Իտալիա, նրան ընդունել է վարչապետ Ջորջիա Մելոնին։ Ուկրաինական կողմի տվյալով՝ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ռազմատեխնիկական աջակցության փաթեթների համար, ընդգծել այդ մատակարարումների տեմպերն արագացնելու կարևորությունը:

Նա տեղեկացրել է Մելոնիին մարտի դաշտում իրավիճակի և ուկրաինական ուժերի առաջնահերթ կարիքների մասին:

Պաշտոնյաները քննարկել են Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովը, որը նախատեսված է Իտալիայում 2025 թվականին:

Անդրադարձ է եղել Ուկրաինայի եվրատլանտյան ինտեգրմանը և այդ ճանապարհին Կիևի ջանքերին:

Մելոնին էլ հայտարարել է՝ Կիևին աջակցությունը բխում է իր երկրի ազգային շահերից: Նա շեշտել է՝ Ուկրաինան չեն կարող թողնել ճակատագրի հույսին, քանի որ դա կհանգեցնի միայն քաոսի և ոչ թե խաղաղության:

Վարչապետը կարծիք է հայտնել, որ Չինաստանը և Հնդկաստանն էլ պետք է դերակատարում ունենան հակամարտության կարգավորման գործում:

Թիվ 1

Recent Posts

ԵՄ-ը հետաքրքրված է «Խաղաղության խաչմերուկով». Ուշակովս

«Հուսով եմ, որ դուք կարող եք տեսնել, որ Եվրոպական խորհրդարանը լի է վճռականությամբ՝ էլ ավելի…

17 minutes ago

Սահմանադրության տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026թ. ընտրություններ. նախարար

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստում անդրադարձել է ժողովրդավարության և օրենքի…

37 minutes ago

ՄԱԿ ԱԽ-ն ընդունել է ԱՄՆ-ի առաջարկած չեզոք բանաձևը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից առաջարկված չեզոք բանաձևը։ Փաստաթուղթն արժանացել…

43 minutes ago

ԼՂ ԱԺ-ն արգելել է Արայիկ Հարությունյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետագա շփումները

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Մի…

1 hour ago

Ձեր պատկերացումները գերազանցեցին իմ վատագույն մղձավանջները

Գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ընկերներ, Ձեր պատկերացումները գերազանցեցին իմ վատագույն/զավեշտալի մղձավանջները…

1 hour ago

Եթե ԼՂ-ն Ադրբեջանի մաս չէր, 1991թ․ դեկտեմբերի 10-ի հանրաքվեով ԼՂՀ-ն ումի՞ց է անկախացել

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Եթե…

1 hour ago