Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում ռուս-իրանական վերջին օրերի լարվածությունը բացահայտում է Ադրբեջանի աշխարհաքաղաքական մերկությունը: Ընդ որում՝ միանգամից երկու առումով: Իլհամ Ալիեւն, ինչպես հայտնի է, քառասունչորսօրյա պատերազմից հետո հայտարարել է «Ադրբեջանից Ադրբեջան գնալու համար մենք ոչ մեկի թույլտվության կարիքը չունենք»:
Խոսքը Ադրբեջան-Նախիջեւան հաղորդակցության մասին է, որ իրականացնելու համար Ալիեւը Հայաստանի գործոնը բացառում էր: Որոշակի ժամանակ անց նա հռետորաբանությունը փոխեց եւ ասաց, որ Հայաստանից «տարածքային պահանջներ չունի»:
Այսինքն, ընդունեց, որ Նախջեւանի հետ հաղորդակցությունը բոլորովին էլ «Ադրբեջանից Ադրբեջան գնալ-գալ չէ»:
Ռուս-իրանական բանավեճը ցույց է տալիս, որ Ադրբեջան-Նախիջեւան հաղորդակցությունը, պատկերավոր ասած՝ «Բաքվի կերակուրը չէ»:
Ադրբեջանը իրենից աշխարհաքաղաքական դերակատարություն չի ներկայացնում, ընդամենը գործիք է:
Քառասունչորսօրյա պատերազմի բուն թիրախը Սյունիքն էր, Ադրբեջանի եւ Նախիջեւանի ֆիզիկական միավորումը: Այնպես, ինչպես առաջին պատերազմում Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղն են մեկ ընդհանուր տարածք կազմել:
Հաղորդակցության հարցում Ադրբեջանի երրորդական-չորրորդական դերի բացահայտումը գալիս է ապացուցելու, որ Ալիեւը քառասունչորսօրյա պատերազմում նույնպես գործիք է եղել:
Պատերազմը ծրագրել եւ վարել են այն ուժերը, որ այսօր Հայաստանին մեղադրում են «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը «սաբոտաժի ենթարկելու» մեջ: Որովհետեւ եթե պատերազմի աշխարհաքաղաքական նշանակության նպատակի իրացման հարցում Բաքվի ազդեցությունը զրո է, ապա պատերազմին նրա մասնակցությունը ստանում է զուտ տեխնիկական նշանակություն:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա…
Ինչպես հաղորդում է «Անադոլուն», փետրվարի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստ է գումարել,…
2025թ., փետրվարի 12 – Emirates Petroleum Company (Emarat)-ը, որը Արաբական Միացյալ Էմիրությունների նավթագազային ոլորտի առաջատարներից…
ՌԴ-ի և ԱՄՆ-ի հաջորդ շփումները կանցկացվեն ԱԳՆ գծով՝ փորձագիտական մակարդակով․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի…
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվարին, 2024թ․ նույն ամսվա համեմատ․ աճել է 7.1%–ով. այս…
Փետրվարի 25-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի…