Ողջունում եմ Սամցխե-Ջավախեթիում՝ Վրաստանի այս զարմանահրաշ անկյունում ապրող մեր համաքաղաքացիներին, որոնք առանձնահատուկ պատմություն ունեն։ Ողջունում եմ վրացիներին, էթնիկ հայերին, այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչներին։ Մարդիկ, ովքեր ստեղծեցին հանդուրժողականության, հայրենասիրության, փոխադարձ հարգանքի, միասին կանգնելու, աշխատելու և միասին ապրելու յուրահատուկ փորձ և ցույց տվեցին բոլորին, որ չնայած տարաձայնություններին, այս երկրի երեխաները միշտ միասին են կանգնում դժվարությունների ժամանակ. այս մասին հայտարարել է «Վրացական երազանք»-ի նախագահ Բիձինա Իվանիշվիլին Ախալցխայում տեղի ունեցած ելույթի ժամանակ։
Իվանիշվիլիի խոսքով՝ Սամցխե-Ջավախեթիի յուրաքանչյուր անկյուն առանձնանում է իր յուրահատկությամբ, և դրանք բոլորը միասին Վրաստանի հարստությունն են, բայց ամենաթանկը մարդիկ են, ովքեր կյանքով են լցնում այս քաղաքներն ու գյուղերը։
«Այս անկյունի կարևորության ու գեղեցկության մասին կարելի է երկար խոսել, մանավանդ, որ ամբողջ աշխարհում հազվադեպ կարելի է գտնել այնպիսի միջավայր, ինչպիսին այստեղ է, որտեղ բնությունն ու մարդիկ հրաշալի ներդաշնակորեն համակցված են միմյանց հետ։ Այս զարմանահրաշ տարածքում յուրաքանչյուր անկյուն առանձնանում է իր յուրահատկությամբ, և դրանք բոլորը միասին մեր երկրի, մեր Վրաստանի հարստությունն են, բայց բոլորից ամենաարժեքավորը դուք եք, ովքեր կյանքով են լցնում այս քաղաքներն ու գյուղերը»,- ասել է Բիձինա Իվանիշվիլին։
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…
Իսրայելը չեղարկել է ավելի քան 600 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան…
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, օգտագործելով ՏԱՍՍ պետական գործակալության հնարավորությունները, համերկրացիներին շնորհավորել է Հայրենիքի…
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են․ Հանգստյան օրերին ևս կազմակերպության աշխատակիցները քաղաքացիների անվտանգության…