Լրահոս 24/7

Մայր Աթոռին ընծայաբերվել է Սուրբ Վլաս եպիսկոպոս Սեբաստացու մասունքը

Սեպտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց շվեյցարահայ գործարար և բարերար տիար Վահե Գաբրաշին, ով Սուրբ Էջմիածին էր այցելել Մայր Աթոռին ընծայաբերելու համաքրիստոնեական սուրբ Վլաս եպիսկոպոս Սեբաստացու (III-IV դ․) մասունքը։

Նորին Սրբությանը փոխանցելով հայազգի սրբի մասունքարանը՝ տիար Գաբրաշը ուրախությամբ ընդգծեց, որ այն Սուրբ Էջմիածնին է նվիրաբերում Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման պատմական առիթով։

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական սերն ու օրհնությունը բերեց տիար Վահե Գաբրաշին՝ բարձրորեն գնահատելով վերջինիս նախանձախնդիր ոգին, այլև հավատարմությունն ու նվիրումը հանդեպ Սուրբ Էջմիածինը։

Վեհափառ Հայրապետը նաև գոհունակությամբ արձանագրեց այն օգտաշատ ծառայությունները, որոնք մեծանուն բարերարը շարունակաբար մատուցում է հայրենիքին և Հայոց Եկեղեցուն։

Սուրբ Վլաս եպիսկոպոսի մասունքարանը ի պահ հանձնվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձատանը, ուր այցելու հավատավոր ուխտավորները հնարավորություն կունենան հաղորդակից դառնալու սրբի մասունքներից ճառագող օրհնությանը։

Թիվ 1

Recent Posts

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

1 hour ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

1 hour ago

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

2 hours ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

3 hours ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

22 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

22 hours ago