

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Օրենսդրական փոփոխությունը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:
Նախագծի ընդունմամբ՝ ՀՀ-ում հաշվառված ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ համարվող ֆինանսական հաստատությունները, մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 10-ը ներառյալ, սահմանված կարգով հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ:
ՊԵԿ նախագահը նշել է, որ այս նախագծով վարչարարության ևս մեկ գործիքակազմ է ավելանում Հարկային օրենսգրքում, որը միաժամանակ բխում է Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային իրավական պարտավորություններից:
Այս օրենդրական փոփոխության արդյունքում Հայաստանը կմիանա ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման համակարգին:
Պայմանավորվող կողմերի բոլոր ռեզիդենտ ֆինանսական հաստատությունները պարտավոր են նույնականացնել նույն պայմանագրի մաս կազմող այլ երկրի ռեզիդենտներին և իրենց ֆինանսական հաշիվների վերաբերյալ ամփոփ տեղեկություններ փոխանակել հարկային մարմինների միջոցով:
Փոխանակումը տեղի է ունենալու ոչ թե հարցման հիման վրա, այլ՝ ավտոմատ:Նշված տեղեկությունները ֆինանսական հաստատություններն առաջին անգամ ներկայացնելու են 2024 թվականի հաշվետու ժամանակաշրջանի համար. առաջին փոխանակումը նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ից:
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…
ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…