Երեկ «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի ունեցած պայթյունից տուժած քաղաքացիները դեռ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Հրազդան բժշկական կենտրոնից` հավելելով, որ տուժածների վիճակը գնահատվում է կայուն։
ՀՀ առողջապահության նախարարությունից էլ հայտնեցին. «Տուժածներից մեկը, որի առողջական վիճակը երեկ ծայրահեղ ծանր էր, այսօր կայուն ծանր վիճակում է․ վիրահատվել է, վիրահատությունը բարեհաջող է անցել, գիտակցության է։ Երկու պացիենտի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, առաջիկա օրերին նախատեսվում են պլանային վիրահատություններ, մյուս երկուսի վիճակը թեթև է»։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 16։49-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով մահացել է 1978 թ. ծնված քաղաքացի, ևս 5 տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «սխալ» է անվանել Սումիի վրա Ռուսաստանի կողմից Ծաղկազարդին տեղի ունեցած հարձակումը,…
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի մոտ հնչող կրակոցներին։ Լրագրողների հետ ճեպազրույցում նա…
Գյումրիի ՏԻՄ ընտրություններում «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ինքնաբացարկ է ներկայացրել՝…
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա…
Ֆասթ Բանկն օրերս մասնակցել է «ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» թեմայով համաժողովին։ Համաժողովն իրականացրել…
ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացը ցավոտ կլինի Հայաստանի բնակչության համար, «Իզվեստիա» - ին տված հարցազրույցում հայտարարել…