Լրահոս 24/7

ԼՂՀ նախկին նախագահները գործել են Ադրբեջանից ստացած մանդատի իրավունքով. Աթանեսյան

Ադրբեջանի ԱԳՆ-ն ԼՂՀ նախկին նախագահներին, Բաքվում ապօրինաբար պահվող մյուս պաշտոնյաներին որակել է «խունտա, ռազմական հանցագործներ» եւ ասել, որ նրանց ազատ արձակելու պարտավորություն իր երկիրը չունի:

Անցել է մեկ օր, բայց քաղաքական Ստեփանակերտից որեւէ արձագանք չկա: Համենայն դեպս, առ այս պահն Արցախի ԱԺ-ի, նրա խմբակցությունների կամ Սամվել Շահրամանյանի կողմից հրապարակային գնահատական չի հնչել: Մինչդեռ խիստ անհրաժեշտ է միջազգայնացնել, որ ԼՂՀ նախկին նախագահները գործել են Ադրբեջանից պաշտոնապես ստացած մանդատի իրավունքով:

Բանն այն է, որ ԵԱՀԽ/ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի 1992թ. մարտի 24-ի որոշմամբ Մինսկի խորհրդաժողովի շահագրգիռ կողմ են ճանաչվել Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչները: Այդ որոշումը, որքան էլ զարմանալի չհնչի, ընդունվել է Ադրբեջանի նախաձեռնությամբ եւ համաձայնությամբ: Այսինքն, Ադրբեջանը ճանաչել է 1991թ. դեկտեմբերի 28-ին ԼՂ-ում անցկացված ընտրությունները եւ արդյունքում ձեւավորված Գերագույն խորհրդի լիազորությունը, որովհետեւ բանակցությունների սուբյեկտ է ճանաչվել, ինչպես ձեւակերպված է՝ «Լեռնային Ղարաբաղի տեղական իշխանությունը»:

Լեռնային Ղարաբաղում պետական ինտիտուտների հետագա փոխակերպումը ԵԱՀԿ-ի կողմից չի մերժվել, եւ ԼՂ ընտրված ներկայացուցիչների մանդատը, որ տրված է նաեւ Ադրբեջանի կողմից, անցել է ԼՂՀ նախագահին: Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը եւ Արայիկ Հարությունյանը միջազգայնորեն եւ Ադրբեջանի կողմից ճանաչվել են ԼՂ ընտրված ներկայացուցիչ:

Բաքուն փոքր-ինչ ձեւափոխել եւ նրանց անվանել է «ԼՂ հայկական համայնքի առաջնորդ»: Ավելի քան երեք տասնամյակ Բաքուն ամենատարբեր, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի, մակարդակով ֆորմալ եւ ոչ ֆորմալ, ուղղակի եւ միջնորդավորված շփումներ է ունեցել ԼՂՀ նախագահների հետ: Ստացվում է, որ Հեյդար Ալիեւը բանակցություններ է վարել «խունտայի ներկայացուցիչ-ռազմական հանցագործի՞» հետ: Կամ՝ նրա գլխավոր խորհրդական Վաֆա Գուլուզադեն կամ՝ պաշտպանության նախարարներ Մամեդովը եւ Աբիեւը:

Այդ դեպքում Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը պետք է «խունտայի անդամ-ռազմական հանցագործի» հետ համագործակցության մեղադրանք առաջադրի Բաքվի այն բոլոր պաշտոնյաների, լինեն նրանք նախկին, թե ներկա, կենդանի, թե մեռած, դեմ, որ 1992թ. մարտի 24-ից հետո ԼՂՀ նախագահներից որեւէ մեկի հետ հանդիպել, քննարկումներ են ունեցել, վարել բանակցություններ: Թե ինչու քաղաքական Ստեփանակերտն այս մասին լռում է՝ անհասկանալի է:

Մինչդեռ պարտավոր է ի մի բերել Բաքու-Ստեփանակերտ քաղաքական շփումները, պայմանավորվածությունները վկայող բոլոր փաստաթղթերը եւ հրապարակայնացնի: ԼՂՀ նախկին նախագահների, մյուս պաշտոնատար անձանց դեմ ալիեևյան վարչախմբի կողմից կազմակերպող «դատավարության» ընթացքին դա լուրջ ազդեցություն կունենա:

Թիվ 1

Recent Posts

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

20 minutes ago

Իսրայելը չեղարկել է բանտարկյալների ազատ արձակումը

Իսրայելը չեղարկել է ավելի քան 600 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի…

1 hour ago

Բարձր ենք գնահատում Ճապոնիայի կողմից ՀՀ-ի տարբեր ոլորտների բարելավմանն ուղղված աջակցությունը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան…

2 hours ago

Վլադիմիր Պուտինն՝ ընդդեմ Իոսիֆ Ստալինի

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, օգտագործելով ՏԱՍՍ պետական գործակալության հնարավորությունները, համերկրացիներին շնորհավորել է Հայրենիքի…

3 hours ago

Իրականացնում են ձնամաքրման աշխատանքներ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են․ Հանգստյան օրերին ևս կազմակերպության աշխատակիցները քաղաքացիների անվտանգության…

3 hours ago

Մեկնարկել են Բունդեսթագի արտահերթ ընտրությունները

Գերմանիայում մեկնարկել են Բունդեսթագի արտահերթ ընտրությունները։ Գերմանիայի քաղաքացիները կքվեարկեն կոնկրետ թեկնածուի և մի կուսակցության օգտին:…

4 hours ago