Լրահոս 24/7

Հետազոտողները պարզել են՝ Գերմանիայի ԶՈւ-ն կվերականգնի սպառազինության պաշարները մոտ 100 տարի անց

Ուկրաինայի հակամարտության պատճառով Բունդեսվերը (Զինված ուժեր) գրեթե ամբողջությամբ դատարկվել է։ Ըստ Կիելի Համաշխարհային տնտեսության ինստիտուտի (IfW) նոր ուսումնասիրության՝ Բունդեսվերը կվերականգնի սպառազինության պաշարները մոտ 100 տարի անց։

Թեպետ որոշ զինատեսակների պաշարներ կարող են վերականգնվել  ընդամենը մի քանի տարում, հրետանային հաուբիցների հետ կապված իրավիճակն անմխիթար է թվում. ասվում է հետազոտության մեջ։

Ըստ հետազոտողների՝ Ռուսաստանը կարող է արտադրել գերմանական զենքի պաշարների ամբողջ ծավալը շուրջ վեց ամսում։

Ուկրաինա ներխուժելուց հետո Ռուսաստանի իշխանությունները կարողացան զգալիորեն ավելացնել սպառազինության կարևոր համակարգերի արտադրական կարողությունները, մասնավորապես՝ կրկնապատկել հեռահար ՀՕՊ համակարգերի արտադրությունը և եռապատկել տանկերի արտադրությունը։

IfW հետազոտության հեղինակները հատկապես քննադատում են այն փաստը, որ Գերմանիայի բյուջեի պլանավորումը պաշտպանական արդյունաբերությանը բավարար խթաններ չի տալիս արտադրական հզորություններն ընդլայնելու համար: Դեռևս անհասկանալի է՝ որքան գումար կարող է Գերմանիան ծախսել պաշտպանության վրա հատուկ հիմնադրամի ժամկետի ավարտից հետո:

Հետազոտության մեջ նշվում է, որ Գերմանիայից զենքի գնումներն անհիմն թանկ են, քանի որ պատվերները տեղադրվում են միայն փոքր քանակությամբ: Այս դեպքում արտադրողները մեկ միավորի համար ավելի բարձր գին են սահմանում, քան մեծածախ պատվերների դեպքում։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

10 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

10 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

10 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

10 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

10 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

11 hours ago