Գլխավոր

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը միջազգային իրավունքից անտեղյա՞կ է. Աթանեսյան

«Ռուսաստանը Հայաստանից «Ղարաբաղի մասին» 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունները չեղյալ ճանաչելու մասին պաշտոնական հայտարարություն չի ստացել ոչ դիվանագիտական խողովակներով, ոչ հրապարակային ոլորտում»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե չի՞ նշանակում, արդյոք, որ Հայաստանն այդ փաստաթուղթը չեղյալ է հայտարարում, եթե դրա իներորդ կետը մեջբերելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս է թողել տեքստի վերջին նախադասությունը, ըստ որի Ադրբեջանի արեւմտյան շրջաններ-Նախիջեւան հաղորդակցության վերահսկողությունը «պետք է իրականացնեն ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերը»:

Երեւում է, Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը միջազգային իրավունքի հետ այնքան էլ հաշտ չէ եւ իրավական հասկացությունների ըմբռնման խնդիր ունի: Միջազգային պրակտիկայում պայմանագրի կամ համաձայնագրի «չեղարկումը» ենթադրում է իրավական ընթացակարգ, բայց այն դեպքում, երբ խնդրո առարկա փաստաթուղթն ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով անցել է վավերացման գործընթաց, ստորագրվել երկրի նախագահի կողմից, մտել ուժի մեջ եւ դարձել տվյալ պետության իրավական համակարգի մաս: 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարությունը ստորագրող երկրների՝ ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից վավերացման ընթացակարգ չի անցել:

Հետեւաբար Հայաստանի կողմից այն իրավական առումով չեղյալ հայտարարելու մասին խոսք չի կարող լինել: Գուցե տիկին Զախարովան ափսոսու՞մ է բաց թողնված հնարավորության մասին, բայց այդ մասին Մոսկվան պետք է մտածեր ժամանակին: Իսկ առհասարակ ի՞նչ է նշանակում «Ղարաբաղի մասին եռակողմ պայմանավորվածություններ»՝ ինչպես Մարիա Զախարովան է ձեւակերպել, եթե Լեռնային Ղարաբաղը լիովին օկուպացված է, հայ բնակչությունը՝ բռնատեղահանված:

Թիվ 1

Recent Posts

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում․ Էրդողան

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…

18 minutes ago

Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան

Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…

34 minutes ago

Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի ստուգման. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…

51 minutes ago

Ամեն անգամ, որպես Աստծո պարգև եք ընդունել հարձակումը մեր երկրի վրա. Ռուբեն Ռուբինյան

Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…

1 hour ago

Վենսի այցը չպետք է ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել. միջազգայնագետ

«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…

1 hour ago

Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ. Ավանեսյան

«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…

2 hours ago