

ՆԳՆ ենթակայության տակ գործող Ոստիկանության կրթահամալիրն ու Ճգնաժամային կառավարման ակադեմիան կմիավորվեն։ Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել օրենսդրական փոփոխություններին։
«Նոր ուսումնական հաստատության կազմում գործելու են երկու առանձին ուսումնական ստորաբաժանում, որոնք բազային կուրսի հիման վրա իրականացնելու են ոստիկանական և փրկարար ու ճգնաժամային կառավարման կրթական ծրագրերը՝ շարունակական կրթության մոդելով»,- նշված է որոշման հիմնավորումներում:
ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ այս միավորումը միտված է որակական փոփոխությանը և արդյունավետ կառավարմանը.
«Միասնական կրթահամալիրի ներքո ուսումնառության կազմակերպումը կնպաստի ոչ միայն ոստիկանների և փրկարար ծառայողների համար որակյալ կրթություն ապահովելուն, այլև ցանկացած արտակարգ կամ այլ ճգնաժամային իրավիճակում կապահովի այս երկու ծառայողների փոխլրացնող աշխատանքը»։
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…
ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…