

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն իր իրաքցի գործընկեր Աբդուլ Լատիֆ Ռաշիդի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել Եվրամիության օրինակով ջնջել իսլամական երկրների միջև սահմանները։ Այդ մասին հայտնել է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Նախագահը մատնանշել է երկու երկրների փոխհարաբերությունների վաղեմի պատմությունը և ընդգծել իսլամական երկրների միասնական միություն ստեղծելու անհրաժեշտությունը: Փեզեշքիանը կոչ է արել շարժվել իսլամական երկրների միջև սահմանները ջնջելու ուղղությամբ՝ հենվելով Եվրամիության փորձի վրա», – փաստաթղթից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Իրանի նախագահի կարծիքով՝ իսլամական երկրների միասնության ամրապնդումն անարդյունավետ կդարձնի Արևմուտքի կողմից սահմանված բոլոր պատժամիջոցները։
Իրանի և Իրաքի միջև երկկողմ համագործակցության ոլորտում Փեզեշքիանը կոչ է արել կազմակերպել մասնագիտացված հանձնաժողովներ՝ քաղաքական, տնտեսական և մշակութային կապերն ընդլայնելու նպատակով։
Բաղդադից Իրանի նախագահը մեկնել է Էրբիլ, որտեղ հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահի և վարչապետի հետ։ Փեզեշքիանն այնուհետև կմեկնի Բասրա։ Փեզեշքիանի այցն Իրաք նրա առաջին պաշտոնական արտասահմանյան այցն է որպես Իրանի նախագահ:
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…
ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…