

Միլիարդատեր Ջարեդ Այզեկմանն իր կողմից ֆինանսավորվող Polaris Dawn հետազոտական առաքելության շրջանակներում հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել SpaceX-ի Crew Dragon-ը:
Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ տիեզերք դուրս կգան ոչ պրոֆեսիոնալ տիեզերագնացները:
Տիեզերանավի արձակումը տեղի է ունեցել երեքշաբթի՝ Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանից։
Բացի Այզեկմանից, անձնակազմում ընդգրկվել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախկին օդաչու Սքոթ Փոթիթը, SpaceX-ի ինժեներներ Սառա Գիլիսը և Աննա Մանոնը:
Առաքելության նպատակներից մեկն է մերձերկրյա ուղեծրի համար ռեկորդային բարձրության հասնելը, մի քանի տասնյակ բժշկական փորձեր և Starlink լազերային կապի նոր տերմինալի փորձարկումն անելը:
Տիեզերագնացների վերադարձի ստույգ ամսաթիվը հայտնի չէ։41-ամյա Այզեկմանն արդեն եղել է տիեզերքում։
2021թ. սեպտեմբերին նա երեք տիեզերական զբոսաշրջիկների հետ SpaceX տիեզերանավով ուղեծիր էր դուրս եկել։
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…
ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…