Լրահոս 24/7

Անդրեասյանն անդրադարձել է դպրոցների դասագրքերի խնդրին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է դպրոցների դասագրքերի խնդրին՝ նշելով, որ մինչև ուստարվա սկիզբը տպագրվել ու դպրոցներ են հասցվել բոլոր այն դասագրքերը, որոնք երաշխավորվել են․

«Այս իմաստով որևէ ուշացում, ձգձգում, դժվարություն չի եղել։ Բոլոր դասագրքերը տպագրվել ու բաժանվել են դպրոցներին։10 դասագրքի պարագայում երաշխավորված դասագիրք չի եղել, բայց կան հին դասագրքերը, որ նախորդ տարի օգտագործում էին, և բոլոր դպրոցներին ժամանակին տեղեկացրել ենք, որ դրանք նորից բաժանեն երեխաներին ու այս տարի էլ դրանցով պարապեն»,- պարզաբանել է նախարարը՝ հավելելով, որ խոսքը վերաբերում է օտար լեզուներով դասագրքերին, նաև՝ 10-րդ դասարանի քիմիայի և կենսաբանության դասագրքերին.

«Այս մասով էլ խնդիր չկա, քանի որ դպրոցներում կան դասագրքեր, որոնք մեկ տարի էլ կարող են օգտագործվել»։

Անդրեասյանի խոսքով՝ երեք դասագրքի խնդիր կա, և ուսուցումը պետք է կազմակերպել այլ եղանակով.

«Դրանցից երկուսը վերաբերում են նույն առարկային՝ 7-րդ և 8-րդ դասարանների թվային գրագիտություն, համակարգչային գիտություն առարկան է, որի ուսուցման մեծ մասը պետք է լինի գործնական միջավայրում, և առարկան բացատրելու համար դասագիրքն ավելի շատ աջակցող է, քան առանցքային։

Մյուս առարկան, որ դասագիրքը բացակայում է, 10-րդ դասարանի պատմությունն է։ Ու քանի որ չկա երաշխավորված դասագիրք, որոշել ենք միանգամից գնալ այն ձևաչափով, որ ուզում ենք խրախուսել ու փորձարկել հատկապես ավագ դասարաններում»․ ասել է նա՝ մեկնաբանելով, որ ցանկանում են մեկ դասագրքից կառչած լինելու սկզբունքից հրաժարվել.

«Թղթապանակը վերաբերում է ուսումնական նյութերի հավաքածուին»։

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

16 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

16 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

17 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

17 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

17 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

17 hours ago