Լրահոս 24/7

Բիձինա Իվանիշվիլին՝ ընդդեմ Վախթանգ Գորգասալ թագավորի

Սեպտեմբերի 14-ին «Վրացական երազանք» իշխող կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին Գորիում ընտրողների հետ հանդիպմանը սենսացիոն հայտարարություն է արել, որ հաղթելու դեպքում 2008թ. պատարեզմի համար «օս եղբայրներից եւ քույրերից ներողություն կխնդրեն՝ որպես քրիստոնեական համերաշխության առհավատչյա»:

Գրեթե բոլոր քաղաքական ուժերը դատապարտել են նրա կեցվածքը, գնահատել որպես «Ռուսաստանի ագրեսիան արդարացնելու փորձ»:

Ուշագրավ է, որ apsny.ge-ի ներկայացրած քաղաքական գնահատականներում իշխում է տեսակետ, որ «պատերազմը ոչ վրացիներն են սկսել, ոչ՝ օսերը, Ռուսաստանն է սկսել, որպեսզի մասնատի Վրաստանը»:

Քաղաքական արձագանքներին գումարվել է հանրային դժգոհությունը, որի մեկնարկը տվել է Վրաստանի ազգային հերոս Գերոգի Անցուխելիձեի այրին: Նա սոցիալական մեդիայում կարճ գրառում է կատարել. «Ներիր, Գեորգի»:

Գեորգի Անցուխելիձեն 2008թ. օգոստոսին 9-ին գերվել է Ցխինվալում եւ համարվել անհայտ կորած: Դեկտեմբերի վերջին ռուսական կողմը Վրաստանին է հանձնել մի քանի զինվորականի մասունքներ, ԴՆԹ փորձաքննությամբ հաստատվել է, որ դրանցից մեկը պատկանում է Գեորգի Անցուխելիձեին:

Ընտանիքը սոցցանցերում տարածված տեսանյութում ճանաչել է նրան: Տեսանյութը նկարահանել է օսեթական կողմը եւ պատկերում է ռազմագերու նկատմամբ գործադրված բռնությունները:

Մասունքների դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ Անցուխելիձեն գնդակահարվել է կրակահերթերով: Օգոստոսի 18-ին, նրա ծննդյան 40-րդ տարելիցի կապակցությամբ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Անցուպելիձեին անվանել է «երկրի էներգիայի եւ արժանապատվության աղբյուր»:

Անցուխելիձեն առանձնակի հարգանքի է արժանանում նաեւ այն պատճառով, որ նրա նախնիներն էթնիկ ավարներ են, Վրաստանի Թուշեթի լետնային շրջան են տեղափոխվել Դաղստանից:

«Վրացական երազանքը» ձգտում է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ: Ավելի վաղ Իվանիշվիլին ասել է, որ հաղթանակի դեպքում «կդատեն պատերազմի մեղավորներին»:

Կարծիք կա, որ օրենքով կարգելվի նախկին նախագահ Սաակաշվիլիի կուսակցության եւ քաղաքական մի քանի այլ ուժերի գործունեությունը:

Բայց, երեւում է, Իվանիշվիլիի անհաջող հայտարարությունը ընդդիմությունն օգատագործում է, որպեսզի «Վրացական երազանքը» հանրայնորեն ընկալվի որպես «սրբապիղծ». Վրաստանի ազգային հերոսը պարգեւատրվում է Վախթան Գորգասալի անվան առաջին աստիճանի շքանշանով:

Անգամ խորհրդային շրջանում Վախթանգ Գորգասալի արձանը Թբիլիսիի եւ Վրաստանի հովանավոր-հպարտությունն էր: Բիձինա Իվանիշվիլին նրա՞ն է մարտահրավեր նետում:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

13 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

17 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

17 hours ago

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…

17 hours ago

Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…

17 hours ago

Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան

«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…

18 hours ago