Լրահոս 24/7

Վերականգնման աշխատանքներ՝ Ամբերդում, պեղումներ՝ Արուճում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Արագածոտնի մարզի հուշարձաններ:

Այցի շրջանակում նախարարության մասնագետները եղել են Ամբերդում և Արուճի ամրոցում։

Ամբերդում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով մեկնարկում են դղյակի վթարային հատվածների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները։

Վերահսկող հնագետի, կապալառուի, տեխնիկական և հեղինակային հսկողությունն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ տեղում քննարկվել են շինհրապարակի կահավորման, աշխատանքների հաջորդականության, դղյակի մուտքի սահմանափակման վերաբերյալ հարցերը։ Աշխատանքները նախատեսվում է իրականացնել 5-6 տարվա ընթացքում։ Աշխատանքների ընդհանուր նախահաշվային արժեքը մոտ 461 միլիոն ՀՀ դրամ է։

Արուճի ամրոցում մասնագետները ծանոթացել են Հնագիտության և ազգագրության ինստիտուտի իրականացրած հնագիտական պեղումների արդյունքներին, նույն ինստիտուտի հնագետների հետ այցելել նախորդ օրը գյուղամիջյան ճանապարհի փլուզման հետևանքով բացված ստորգետնյա հնավայր, որը հնագետների նախնական դիտարկմամբ ծառայել է որպես ջրավազան։

Գյուղամիջյան ճանապարհի տվյալ հատվածը փակվել է անվտանգության նկատառումներով, նոր բացված հնավայրը առաջիկայում ավելի մանրամասն կուսումնասիրվի ամրոցի հնագիտական արշավախմբի կողմից։

Թիվ 1

Recent Posts

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

7 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

11 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

11 hours ago

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…

11 hours ago

Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…

12 hours ago

Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան

«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…

12 hours ago