

Wildberries-ի գրասենյակի մոտ հրաձգությունից հետո 10 մարդ է ձերբակալվել։ Մի քանի մարդ վիրավոր է, այդ թվում՝ ոստիկանության մեկ աշխատակից։ Վիրավորներից մեկի վիճակը ծանր է։
Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկի ամուսինը՝ Վլադիսլավ Բակալչուկը, Telegram-ում գրել է, որ իր և իր թիմի վրա փորձել են հարձակում գործել, երբ նա եկել է պահեստների շինարարությունը դադարեցնելու շուրջ բանակցությունների։
«Իբր բանակցությունների մասին հայտարարությունը, որին եկել է զինված խումբը, անհեթեթ է հնչում, քանի որ ոչ ոք որևէ բանակցության մասին չի պայմանավորվել»,-իր հերթին գրել է Տատյանա Բակալչուկը։
Վլադիսլավ Բակալչուկի խոսքով՝ երկու շաբաթ առաջ Ռոբերտ Միրզոյանի ցուցումով դադարեցվել էր Wildberries-ի նոր պահեստների կառուցման ֆինանսավորումը, և այսօր պետք է տեղի ունենար բանակցությունների հերթական փուլը.
«Ես եկել էի՝ իմ գործընկերների հետ բանակցելու, սակայն ինչ-որ պահի կրակոցներ հնչեցին, վիրավորվել է գործընկերներիցս մեկը»,-գրել է Վլադիսլավ Բակալչուկը։
Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…
«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…