Հասարակություն

Ուկրաինայի կողմից պատերազմին ՌԴ քաղաքացի ադրբեջանցիներ են մասնակցում

Ուկրաինայի ադրբեջանական համայնքի խոսնակ Գալիբ Օսմանլին «Թուրան» գործակալության թղթակցին ասել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր ավելի Ուկրաինայի զինված ուժեր զորակոչված կամ կամավորագրված ադրբեջանցիներից առնվազն վաթսունը սպանվել է: Նրա ասելով՝ համայնքային կառույցն ունի այդ մարդկանց անվանական ցուցակը: Ռմբակոծություններից եւ հրթիռային հարվածներից սպանվել է եւս յոթանասուն ադրբեջանցի: Նրանք բնակվում էին Ուկրաինայի տարբեր մարզերում: Ուկրաինայում, ըստ համայնքային կառույցի տվյլաների, բնակվում է 400-500 հազար ադրբեջանցի: Նրանցից 100 հազարը քաղաքացիություն է ձեռք բերել: Ուկրաինական զինված ուժերում ծառայում է ոչ ավելի, քան հազար ադրբեջանցի: Ինչ վերաբերում է կամավորականներին, ապա Օսմանլիի տեղեկություններով՝ ադրբեջանական առանձին գումարտակ չի կազմավորվել, բայց Ուկրաինայի կողմից պատերազմին մասնակցում են ինչպես Ուկրաինայի եւ Ադրբեջանի, այնպես էլ Վրաստանի քաղաքացիություն ունեցող էթնիկ ադրբեջանցիներ: Նա տեղեկություն ունի, որ Ուկրաինայի կողմից պատերազմին մասնակցելու նպատակով «բազմաթիվ ադրբեջանցիներ, որ Ռուսաստանի քաղաքացիներ են, անցել են Ուկրաինայի եւ անդամագրվել կամավորական գումարտակներին»:

Թիվ 1

Recent Posts

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում․ Էրդողան

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…

22 minutes ago

Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան

Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…

37 minutes ago

Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի ստուգման. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…

55 minutes ago

Ամեն անգամ, որպես Աստծո պարգև եք ընդունել հարձակումը մեր երկրի վրա. Ռուբեն Ռուբինյան

Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…

1 hour ago

Վենսի այցը չպետք է ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել. միջազգայնագետ

«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…

2 hours ago

Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ. Ավանեսյան

«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…

2 hours ago